05-08-2026 / 06:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը Ռուսաստանին առաջարկել է վերսկսել իր օդային տարածքում քաղաքացիական չվերթները

2020/01/24 10:11
Անվտանգություն, Իրան

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը տեղեկացրել է ռուսական կողմին, որ երկրի օդային տարածքում իրավիճակը կայունացել է, և ռուսական ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում։

ԻՆչպես հայտնի է՝ ավելի վաղ Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) խորհուրդ էր տվել տեղական ավիաընկերություններին՝ զերծ մնալ Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի ծոցի օդային տարածքում թռիչքներ իրականացնելուց՝ հաշվի առնելով առկա անվտանգության սպառնալիքները։ Արդյունքում դեպի Իրան ուղիղ չվերթներ իրականացնող միակ ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտը», թռիչքները տեղափոխել էր առավոտյան ժամեր՝ ինքնաթիռների ավելի հստակ իդենտիֆիկացիան ապահովելու համար։

«Իրանի ավիացիոն իշխանությունները տեղեկացրել են, որ № PS-752 (Թեհրան –Կիև) թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման հիմնական պատճառների բացահայտումից հետո գնահատվել են թռիչքների համար առկա անվտանգության ռիսկերը և մշակվել է համապատասխան կարգավորող միջոցառումների ծրագիր։ Նաև տեղեկացրել են, որ այս պահին Իրանի օդային տարածքում և օդանավակայաններում թռիչքների անվտանգության վիճակը կարգավորվել է, ինչի շնորհիվ ավիափոխադրողները, այդ թվում՝ նաև ռուսական ավիաընկերությունները, կարող են վերականգնել թռիչքները նախկին ռեժիմում», – հայտնել է  Ռոսավիացիան։

Իրանը նաև նշել է, որ համագործակցության ապահովման նպատակով պատրաստ է ընդունել ռուսական կողմի առաջարկած ցանկացած միջոցառում՝ թռիչքների երթուղու, վերէլքի ու վայրէջքի ժամերի փոփոխություն և այլն։

Հիշեցնենք, որ Թեհրան–Կիև թռիչքն իրականացնող Ուկրաինայի միջազգային ավիաուղիների «Բոինգ 737-800» ինքնաթիռը կործանվել էր հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից թռիչքի մեկնարկից ընդամենը հաշված րոպեներ անց։ Հունվարի 11-ին Իրանը պաշտոնապես խոստովանեց, որ ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը սխալմամբ խոցվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ավիատիեզերական ուժերի կողմից։ Օդանավի բոլոր 167 ուղևորները և անձնակազմի 9 անդամները զոհվել էին։ Աղետից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, հայտարարել էին Իրանի և հարակից օդային տարածքներում թռիչքների ժամանակավոր դադարեցման կամ սահմանափակումների  մասին։

Նախորդ Լուրը

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական ակցիա է նախաձեռնել Սիրիայում

Հաջորդ Lուրը

Թբիլիսիում Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշակոթող կտեղադրվի

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լիբանանն ու Իսրայելը Հռոմում բանակցություններ են անցկացնում Հեզբոլլահի զինաթափման հարցով

04/08/2026
ԱՄՆ

Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն գրեթե սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների պաշարները․ Reuters

04/08/2026
ԱՄՆ

Իրանը ցանկանում է վերահսկել նավերի մուտքը Հորմուզի նեղուց

04/08/2026
Հաջորդ Lուրը

Թբիլիսիում Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշակոթող կտեղադրվի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լիբանանն ու Իսրայելը Հռոմում բանակցություններ են անցկացնում Հեզբոլլահի զինաթափման հարցով

04/08/2026

Ռուսաստանում արգելափակվել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70 հազար շշալցված ջրի և գազավորված ըմպելիքի վաճառքը

04/08/2026

Սիրիան պատրաստ է կտրուկ նվազեցնել ռուսական նավթի ներկրումը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների շրջանակում

04/08/2026

ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը. Վիկտոր Վասիլև

04/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)