14-06-2026 / 18:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

15 տարվա դադարից հետո կայացել է Իսրայելի նախագահի այցը Թուրքիա

2022/03/10 12:16
Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը 15 տարի անց առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա: Անկարայում կայացել է Թուրքիայի ու Իսրայելի նախագահներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իցխակ Հերցոգի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Հերցոգն ու Էրդողանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային մի շարք հիմնախնդիրներ՝ մասնավորապես Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Իսրայելի նախագահ հայտնել է, որ «արդյունավետ» բանակցություններ է վարել թուրք պաշտոնակցի հետ: Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ հարգանքի վրա և կարող են  հնարավորություն տալ «դիմակայել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին»:

Էրդողանն իր հերթին նշել է, որ երկար դադարից հետո այս պատմական այցը շրջադարձային կետ է հանդիսանում երկու երկրների հարաբերություններում՝ հետագա համատեղ հնարավորությունների համատեքստում:

«Իսրայելի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր երկրի համար վիթխարի նշանակություն ունի»,- ասել է Թուրքիայի առաջնորդը համատեղ մամուլի ասուլիսում:

Հանդիպման ընթացքում և՛ Էրդողանը, և՛ Հերցոգը հայտարարել են, որ հաջորդ ամիս նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Իսրայել և հանդիպումը Յաիր Լապիդի հետ: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրանք պետք է քննարկեն դեսպանատների վերաբացման հետ կապված խնդիրները:  

Սակայն ուշագրավ է, որ իսրայելական Channel 13 կայքի պնդմամբ՝ Լապիդը կամ Իսրայելի արտգործնախարարությունը տեղյակ չեն եղել Չավուշօղլուի այցի մասին: Լապիդի խոսնակը ավելի վաղ հայտնել էր, որ թուրք արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել Իսրայել այցելելու, սակայն պաշտոնական այցի հստակ օր չի եղել օրակարգում:

Նշենք, որ Channel 13 կայքն այլ մանրամասներ է հաղորդել հանդիպումից՝ նշելով, որ Էրդողանն ու Հերցոգը քննարկել են նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությանն (որին Իսրայելը համարում է ահաբեկչական) առնչվող հարցեր՝ մասնավորապես ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վերջին այցերը Անկարա:

Հաղորդվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Իսրայելից Եվրոպա գազի արտահանման հարցը: Իսրայելը Հունաստանի հետ համագործակցում էր նոր գազամուղի կառուցման աշխատանքներում, որով իսրայելական գազը մակատարարվելու էր Եվրոպային: Իսկ Թուրքիան մշտապես դեմ է եղել այս նախագծին և առաջ է քաշել սեփական տարածքային հավանականությունը: 

Նախորդ Լուրը

Այսօր ՌԴ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարները Թուրքիայում բանակցություններ կանցկացնեն

Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետն ապրիլին կայցելի ՌԴ

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
Թուրքիա

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետն ապրիլին կայցելի ՌԴ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)