19-06-2025 / 07:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանն ու Իրանն ընդգծել են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը

2022/03/16 12:46
Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ամիր Աբդոլլահիանը:

 «Մենք քննարկել ենք Սիրիայում տիրող իրավիճակը և համատեղ ցանկություն ենք արտահայտել համակարգել մեր ջանքերն ու միջոցները Սիրիայում մարդասիրական և տնտեսական պայմանների բարելավման համար»,- ասել է Լավրովը Մոսկվայում Իրանի արտգործնախարարի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Իր հերթին Աբդոլլահիանն ավելացրել է, որ ռուս պաշտոնակցի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի խաղաղ լուծման հնարավոր ուղիները Աստանայի ձևաչափի շրջանակներում:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ իրանցի դիվանագետն ընդգծել է, որ այդ հարաբերությունները զարգացնելու հեռանկարները դրական են, իսկ երկու երկրների միջև տնտեսական բազում ծրագրեր կան:

Կողմերը քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին առնչվող հարցերը: Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ՌԴ-ն չի խոչընդոտելու Վիեննայում համաձայնության կայացմանը, և որ Ուկրաինայի իրադարձությունների ու Վիեննայի բանակցությունների միջև որևէ կապ չկա:

Նա շեշտել է, որ ինչպես բանակցությունների սկզբում, այնպես էլ հետագայում Ռուսաստանն աջակցելու է Իրանին բարենպաստ համաձայնության հասնելու համար:

Լավրովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից գրավոր երաշխիքներ է ստացել առ այն, որ պատժամիջոցները չեն ազդի Իրանի հետ համագործակցության վրա: Ըստ նրա՝ այդ երաշխիքները  ներառված են Միջուկային գործարքի վերականգնման մասին համաձայնության տեքստում:

Նախորդ Լուրը

Միրզոյանը՝ «Անադոլու»-ին. ՀՀ կառավարությունը վերահաստատում է քաղաքական կամքը՝ կարգավորելու Թուրքիայի հետ հարաբերությունները

Հաջորդ Lուրը

Իրաքում մարտի 25-ին նոր նախագահ են ընտրելու

Այլ Լուրեր

Թուրքիա

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025
Անվտանգություն

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025
Անվտանգություն

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Հաջորդ Lուրը

Իրաքում մարտի 25-ին նոր նախագահ են ընտրելու

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը հաստատել է, որ հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա

18/06/2025

Թուրքիայի պաշտպանության նախարարը այցելել է Վան

18/06/2025

ԱԷՄԳ-ը չունի որևէ ապացույց Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու ջանքերի վերաբերյալ. Գրոսսի

18/06/2025

Իսրայելի «Arrow» հակահրթիռների պաշարներն սպառվում են. WSJ

18/06/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)