26-04-2026 / 16:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բեյրութը հանձնառու է բարիդրացիական հարաբերություններ պահպանել Պարսից ծոցի երկրների հետ. Լիբանանի վարչապետ

2022/03/21 13:05
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Այսօր Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթին հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի արտգործնախարար Ահմեդ Նասեր Ալ-Մուհամմադ Ալ-Սաբահի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում Միկաթին հույս է հայտնել, որ Բեյրութի և Պարսից ծոցի որոշ երկրների միջև հարաբերությունները կարող են բարելավվել:

Միկաթին հայտնել է, որ Լիբանանի կառավարությունը «բաց» է Քուվեյթի ներկայացրած նախաձեռնությանը:

Այս համատեքստում Լիբանանի վարչապետն ընդգծել է, որ իր կառավարությունը լիովին հանձնառու է պահպանել բարիդրացիական հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ՝ այդ թվում Սաուդյան Արաբիայի՝ ավելացնելով, որ Լիբանանը պարտավորվում է հարգել արաբական և միջազգային բոլոր բանաձևերը։

Նա նաև դրական է գնահատել սաուդա-ֆրանսիական հիմնադրամի գործունեությունը: Հիմնադրամի նպատակը Լիբանանին կրթական, առողջապահական և մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է:

Բացի այս՝ Սաուդյան Արաբիայի թագավորությունը ևս 36 միլիոն դոլարի աջակցություն  է նվիրաբերել Լիբանանին:

Հիշեցնենք, որ Քուվեյթի արտգործնախարար Ալ-Սաբահը հունվարի 23-ին լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաներին էր ներկայացրել Քուվեյթի նախաձեռնությունը, որը նպատակաուղղված է Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Այն բաղկացած է 12 մասից և նախապայմաններ չի առաջադրում: Ալ-Սաբահը հայտնել է, որ այս նախաձեռնությունը համաձայնեցված է Պարսից ծոցի երկրների հետ: Իսկ Բեյրութի և Պարսից ծոցի երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի առիթ դարձավ Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի՝ Aljazeera-ին տված հարցազրույցը, որով նա քննադատել էր Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Եմենի պատերազմում:

Նախորդ Լուրը

Ադրբեջանի նոր դիրքավորման հետևանքով ուղիղ նշանառության տակ են հայտնվել Ներքին Հանդի գերեզմանատունը, եկեղեցին. ՄԻՊ

Հաջորդ Lուրը

Միրզոյանն ու Լավրովն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Այլ Լուրեր

Հայաստան

«ՀԱԿՊ-ում Հայաստանի անդամակցության ապասառեցում նախատեսված չէ»․ Նիկոլ Փաշինյան

23/04/2026
Իրան

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով տարանցման վճարներից

23/04/2026
Թուրքիա

Թուրքական աղբյուր. Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

23/04/2026
Հաջորդ Lուրը

Միրզոյանն ու Լավրովն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)