05-12-2025 / 07:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի վարչապետը կորցնում է խորհրդարանական մեծամասնությունը պատգամավորի հրաժարականի պատճառով

2022/04/06 17:54
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Այսօր Իսրայելի Կնեսետում իշխող կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը, քանի որ կրոնական վեճի պատճառով օրենսդիրներից մեկը վայր է դրել պատգամավորական մանդատը:

Իդիթ Սիլմանը, ով երկրի վարչապետ Նաֆթալի Բեննեթի գլխավորած Յամինա կուսակցության անդամ է, քննադատել է առողջապահության նախարարության այն հրահանգը, որով թույլատրվել է հանրային  հիվանդանոցներին թթխմորով հաց մատակարարել  հրեական Փեսախ (հրեական Զատիկ) տոնի ժամանակ (համաձայն հրեական կրոնական ուսմունքների՝ Փեսախ տոնի ժամանակ արգելվում է հասարակական վայրերում թթխմորով հաց օգտագործել):

«Ես կդադարեցնեմ իմ անդամակցությունը կոալիցիային և կփորձեմ համոզել ընկերներիս վերադառնալ և ձևավորել աջակողմյան կառավարություն: Ես գիտեմ, որ ես միակը չեմ, որ այդպես եմ զգում», – ասել է Սիլմանը:

Նշենք, որ Կնեսետն այժմ արձակուրդում է, և դեռևս պարզ չէ, թե արդյոք ընդդիմությունը կունենա բավարար աջակցություն՝ անվստահություն հայտնելու և խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու համար:  

Ուշագրավ է, որ երկարատև քաղաքական ճգնաժամով պայմանավորված՝ վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելում չորս անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Ի վերջո Նաֆթալի Բեննեթը և նրա աջակիցները կարողացան պաշտոնանկ անել 12 տարի շարունակ իշխանության ղեկը ստանձնած Բենյամին Նեթանյահուին:

Նեթանյահուն, ով ներկայումս ընդդիմության առաջնորդն է, շնորհավորել է Սիլմանին և «ողջունել է նրա վերադարձը տուն՝ ազգայնականների ճամբար»։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը վերածվել է հակաիրանական հարթակի. Irdiplomacy

Հաջորդ Lուրը

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)