Լիբանանի խորհրդարանական ընտրություններում «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ներկայանալու է այն երեք ընտրատեղամասերում, որտեղ հայկական համայնքին ներկայացուցչություն ունենալու իրավունք է վերապահված: Այդ ընտրատեղամասերը երեքն են. Մենթի, Բեյրութի և Զահլեի: Տեղեկությունը հայտնում է «Ազդակ» օրաթերթը:
Օրաթերթի տեղեկություններով՝ Մենթի ընտրատեղամասում լինելու է ՀՅԴ-ի մեկ, Բեյրութի ընտրատեղամասում՝ չորս, իսկ Զահլեում՝ դարձյալ մեկ ներկայացուցիչ:
Նշենք, որ Լիբանանի խորհրդարանական ընտրությունները կայանալու են սույն թվականի մայիսի 15-ին: Այս ընտրություններին քվեարկելու են նաև արտերկրում բնակվող լիբանանցիները: Նրանք քվերակելու են մայիսի 6-ին և 8-ին:
Լիբանանի նախագահ Միշել Աունն իր հերթին հայտարարել է, որ գործադրվելու են բոլոր միջոցները, որ «ընտրությունները կայանան ճիշտ ժամանակին՝ ժողովրդավարության և թափանցիկության մթնոլորտում»: