Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.060 և արևելյան երկայնության 45.400 աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Ղազախ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում: