24-06-2026 / 03:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մոսկվայում Իսրայելի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

2022/04/18 13:03
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Զվին Իսրայելի հակառուսական քաղաքականության պատճառով:

Նշենք, որ պաշտոնական Մոսկվան խիստ քննադատության է ենթարկել Երուսաղեմին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու օգտին քվեարկելու և Լապիդի հակառուսական մեկնաբանությունների համար:

«Մենք նկատեցինք ապրիլի 7-ին արտգործնախարար Յաիր Լապիդի կողմից իրականացված ևս մեկ հակառուսական հարձակում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ իր երկրի աջակցության համատեքստում»,- ուրբաթ հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը:  

Համաձայն հայտարարության՝ Իսրայելի նման վարքագիծը փորձ է՝ օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղվի չլուծված ամենահին հակամարտություններից մեկից՝ պաղեստինա-իսրայելականից:

«Ինչպես գիտեք, խախտելով Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բազմաթիվ որոշումներ՝ Իսրայելի կառավարությունը շարունակում է պաղեստինյան տարածքների անօրինական օկուպացիան և «սողացող բռնակցումը», ինչի արդյունքում Հորդանան գետի Արևմտյան ափի ավելի քան 2,5 միլիոն պաղեստինցի այսօր ապրում է արտաքին աշխարհից կտրված անկլավներում: Գազայի հատվածը, ըստ էության, վերածվել է «բացօթյա բանտի», որի երկու միլիոն բնակչությունը ստիպված է եղել գոյատևել գրեթե 14 տարի Իսրայելի կողմից սահմանած ծովային, օդային և ցամաքային շրջափակման պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելի արտգործնախարարությունը հրաժարվել է մեկնաբանել իր դեսպանի կանչվելը ՌԴ ԱԳՆ կամ վերոնշյալ հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը Ռուսաստանին մեղադրել էր պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ:

Նախորդ Լուրը

Թել Ավիվ-Շարմ էլ Շեյխ առաջին ուղիղ չվերթն է իրականցվել. KAN

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԶՈՒ-ն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսին

Այլ Լուրեր

Հայաստան

Բուլղարիայի մայրաքաղաքում ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»

23/06/2026
Ադրբեջան

Թեհրանում առաջարկում են Իսրայելի դեմ նոր ճակատ բացել Ադրբեջանի ուղղությամբ

23/06/2026
Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի հանձնաժողովը՝ Իսրայելին մեղադրում է Գազայում երեխաների թիրախավորման և հնարավոր ցեղասպանության մեջ

23/06/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ԶՈՒ-ն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանը մայիսին Հայաստանից ծաղիկների ռեկորդային ծավալ է ներմուծել

23/06/2026

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն 2030 թվականի շեմին պատրաստվում են Ռուսաստանի հետ բախման. ՌԴ ԱԳՆ

23/06/2026

Հայաստանի կրթական ու գիտական համայնքը ChatGPT Edu-ի անվճար բաժանորդագրություն կստանա

23/06/2026

Իրանը պատրաստ է Բաքվի հետ համագործակցել գազի սվոփ փոխանակման շուրջ. փոխնախարար

23/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)