Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական պետական «ТRТ» լրատվականը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները և ռուս թուրքական հարաբերությունները:
Հաղորդվում է, որ Էրդողանը շեշտել է հրադադարի հաստատման, հումանիտար միջանցքների բացման ու տարհանումների անվտանգ կերպով իրականացման կարևորությունը՝ հայտնելով, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել բոլորին վնասող այս զարգացումների դադարեցման ու տևական խաղաղության հարցում:
Էրդողանը նշել է նաև, որ բոլորի համար օգտակար կլինի խաղաղության հաստատման նպատակով Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններում գրանցված դրական միտումներն առաջ տանելը: Այս համատեքստում նա Պուտինին ևս մեկ անգամ առաջարկել է «Ստամբուլյան գործընթացը» բարձրացնել նախագահների մակարդակի: