29-04-2026 / 03:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը Հայաստանը դիտարկում է որպես «դարպաս» Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար

2022/04/29 10:41
Իրան, Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ, չնայած 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, սակայն առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնելու և այդ ցուցանիշը 1 մլրդ դոլարի հասցնելու համար։ Իր խոսքում Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններն ու պետական աջակցության մեխանիզմները։

ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին իր կողմից նշել է, որ ԻԻՀ նոր կառավարության քաղաքականությունն ընդգծում է հարևան պետությունների, հատկապես հարևան և բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։

Սեյեդ Էհսան Խանդուզիի խոսքով՝ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև դիտարկում է Հայաստանը որպես «դարպասներ» դեպի Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցմանն ու կանոնակարգմանը, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղություններին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի, որոնք առավել հանգամանորեն կքննարկվեն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առաջիկայում նախատեսվող միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացքում։

Նախորդ Լուրը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդ Lուրը

Սիրիայի նկատմամբ Իսրայելի շարունակական հարձակումները անընդունելի են Ռուսաստանի համար. Լավրով

Այլ Լուրեր

Հայաստան

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026
Թուրքիա

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայի նկատմամբ Իսրայելի շարունակական հարձակումները անընդունելի են Ռուսաստանի համար. Լավրով

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

28/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)