20-05-2025 / 20:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական սահմանի ճշտման հարցով հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին

2022/05/02 10:33
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի շրջանակներում կայանալիք հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը:

Չավուշօղլուի խոսքով՝ հատուկ ներկայացուցիչները Վիեննայում կայանալիք 3-րդ հանդիպմանը նույնպես քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրականացվել առաջիկա գործընթացում։

«Սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա խոսել է նաև Ուրուգվայում իր կողմից «Գորշ գայլեր» աջ ծայրահեղական կազմակերպության ժեստի ցուցադրման թեմային, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Չավուշօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է.

«Նրանք վստահեցրեցին մեր դեսպանին, որ մեր շենքի բացման ժամանակ այդ խմբին թույլ չեն տա մոտենալ դրա առջև։ Սխալ էր այնտեղ խմբի մոտենալը թույլ տալն այն դեպքում, երբ խոսք էին տվել։ Իսկապես, ցուցարարները տգեղ վարմունք դրսևորեցին։ Անընդունելի այդ տգեղ վարմունքից հետո մենք էլ մեր անհրաժեշտ պատասխանը տվեցինք։ Մեր արած շարժումը ո՛չ Ուրուգվայի իշխանություններին, ո՛չ Ուրուգվայի ժողովրդին, ո’չ էլ ցուցարարներին ուղղված վիրավորանք չէ։ Այդ իսկ պատճառով անտեղի է, որ նրանք մեզ մեղադրում են։ Մենք ասացինք, որ պետք է նայենք ապագային։”

Թուրքիայի արգործնախարարը վստահեցրել է, որ իրենք որևէ խնդիր չունեն Ուրուգվայի հետ և ցանկանում են նոր լիցք հաղորդեն երկկողմ հարաբերություններին։ 

Հիշեցնենք, որ Ուրուգվայում ցուցարարները տեսնելով թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունից մեքենայով դուրս եկող Չավուշօղլուին, իսպաներենով վանկարկել էին՝ «մարդասպան»։ Ի պատասխան վանկարկումների, Չավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության հայտնի նշանը, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը։

Նախորդ Լուրը

Էրդողանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանը մեկնելու է ԱՄՆ

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025
Թուրքիա

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025
Իրան

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանը մեկնելու է ԱՄՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)