06-04-2026 / 19:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացել է Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը

2022/05/31 09:29
Հայաստան, Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում մայիսի 30-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը: Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:

Ըստ աղբյուրի՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։

«Ուրախ եմ փաստել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնում եմ եղբայրական Վրաստան։ Համոզված եմ՝ որպես բարիդրացիական պետությունների նախագահներ մեր նշանակալի ներդրումը կունենանք երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում»,- գրել է Հայաստանի նախագահը:

«Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Ողջունելով Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, շատ գնահատելի է, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատաման 30- ամյակին, որոնք երկու երկների համար սերտ բարեկամական հարաբերությունների 30 տարիներ են եղել և այսպես էլ կշարունակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները: 

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ տարբեր ոլորտներում առկա է փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ, այդ թվում առանձնացվել է տրանսպորտի, կապի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: 

Անդրադարձ է եղել անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, նշվել, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարևոր գործոններից է։ 

Նախորդ Լուրը

FLYONE ARMENIA-ն ստացել է Թուրքիայի օդային տարածքով թռիչք իրականացնելու թույլտվություն

Հաջորդ Lուրը

Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում. Բաբայան

Այլ Լուրեր

Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Իրան

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026
Հաջորդ Lուրը

Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում. Բաբայան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)