22-07-2026 / 05:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը բանակցությունների բովանդակությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում․ Արմեն Գրիգորյան

2022/06/02 16:24
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Ադրբեջանը  բանակցությունների բովանդակությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում.  հայկական կողմը բանակցությունների ժամանակ քննարկած հարցերի մասին հրապարակային հայտարարում է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը այն մասին, թե, իբր, Բրյուսելում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու շուրջ։

«Այն, ինչ հայկական կողմը հրապարակային հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է գործընթացին։ Մենք այս հարցում փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել և հանրությանը տեղեկացնել նրա մասին, ինչ քննարկում ենք։ Մենք այլ բան չենք տեղեկացնում։ Բանակցությունները տեղի են ունենում նաև այն պատճառով, որ կան տարաձայնություններ։ Մենք հույս ունենք, որ հնարավոր է բանակցությունների միջոցով հաղթահարել այդ տարաձայնությունները»,- ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը շեշտեց՝ բանակցությունները տեղի են ունենում Բրյուսելում և Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել։

«Ի դեպ, սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն են հայտարարել, հենց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից հայտարարվել է, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում։ Իհարկե, Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում, բայց մենք կարող ենք հստակ ասել, որ ինչ բանակցում ենք, հրապարակայնացնում ենք։ Մեր գործընկերների կողմից հերքում չի եղել, ավելին՝ նրանք հաստատել են, որ քննարկվում է այն, ինչ մենք հրապարակել ենք»,- ավելացրեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նաև նշեց, որ Հայաստանը շարունակում է կարևորել Արցախում ապրող հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։

«Մենք համոզված ենք, որ հենց իրավունքները և անվտանգությունն են որոշելու կարգավիճակը, շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ։ Համոզված եմ, որ սա այն կարևոր ուղղությունն է, որի շուրջ աշխատելով, մենք արդյունքներ ենք ունենալու»,- եզրափակեց Գրիգորյանը։

Նախորդ Լուրը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու

Հաջորդ Lուրը

Լապիդ. Եթե Իրանը պատերազմը հասցնի մեր շեմին, ապա պատերազմ կլինի Իրանի շեմին

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026
Կարևոր

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հակամարտության տասներորդ գիշերը

21/07/2026
Հաջորդ Lուրը

Լապիդ. Եթե Իրանը պատերազմը հասցնի մեր շեմին, ապա պատերազմ կլինի Իրանի շեմին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)