14-09-2026 / 16:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կատարական մամուլի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի՝ Կատար կատարած այցին

2022/06/15 18:09
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Կատարական մամուլը լայնորեն լուսաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Դոհա կատարած 2-օրյա պաշտոնական այցը: Թեմային անդրադարձել են Կատարի պետական լրատվական «Qatar news agency» (QNA) գործակալությունը, անգլալեզու «Gulf-times» և «The peninsula Qatar» թերթերը, արաբերենով հրապարակվող «Al arab», «Al-watan», «Al-sharq» և  «Raya» լրատվամիջոցները։

Տեղեկատվական բնույթի հրապարակումներում մատնանշվել է, որ  Դոհայի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին և նրան ուղեկցող պատվիրակությանը  դիմավորել  են Կատարի արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխին, ՀՀ-ում Կատարի դեսպան Մուհամմադ բն Համադ Ալ-Հաջրին և Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։ 

Կատարական լրատվամիջոցներն անդրադարձել են նաև Նիկոլ Փաշինյանի՝ Կատարի  էմիր շեյխ Թամիմ բն Համադ Ալ-Թանիի և Կատարի վարչապետ ու ներքին գործերի նախարար շեյխ Խալիդ բն Խալիֆա բն Աբդուլազիզ Ալ-Թանիի հետ հանդիպումներին: Նշվել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել  են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ոլորտներում դրանք ամրապնդելու ուղիները։

Տեղեկատվական բնույթի անդրադարձներից բացի կատարական երկու «Al-watan» և «Al-sharq» օրաթերթերը տեսակետ բաժիններում հոդվածներ են հրապարակել համապատասխանաբար «Աճող հարաբերություններ» ու «Կատար և Հայաստան․․․ Գործընկերություն հանուն խաղաղության» վերնագրերով։

Հոդվածներում քննության է առնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դոհա կատարած այցը և հանդիպումները, ստորագրված համաձայնագրերը և հուշագրերը։

«Հայ-կատարական հարաբերությունները ամուր և աճող են, որոնք հիմնված են հարգանքի, ընդհանուր շահերի և ամուր ցանկության վրա՝ զարգացնելու երկկողմ համագործակցությունը, որի ապացույցն էին տարբեր ոլորտներին առնչվող և երեկ ստորագրված հուշագրերն ու համաձայնագրերը»,- գրել է «Al-watan»-ը։

Իսկ «Al-sharq»-ն ընդգծել է, որ  Կատարը ձգտում է ամուր միջազգային հարաբերություններ հաստատել և դիվերսիֆիկացնել իր գործընկերներին՝ ընդհանուր շահերի, խաղաղության հաստատման և կայուն զարգացման շրջանակներում:

Նախորդ Լուրը

Իրանցի փոձագետ. «Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության մեջ դերակատարում ունեն Իսրայելն ու Թուրքիան»

Հաջորդ Lուրը

Սերգեյ Լավրովը հունիսին կայցելի Ադրբեջան

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սիրիայի մի շարք քաղաքներում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել

14/09/2026
ԱՄՆ

Իրանի միջուկային գործակալության ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել Ավստրիա

14/09/2026
Հայաստան

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը կդադարեցվի սեպտեմբերի 15-ից 25-ը

14/09/2026
Հաջորդ Lուրը

Սերգեյ Լավրովը հունիսին կայցելի Ադրբեջան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սիրիայի մի շարք քաղաքներում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր են սկսվել

14/09/2026

Եվրոպայում գազի գինը հասել է 2022 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին

14/09/2026

Էրիկ Թրամփը կայցելի Թբիլիսի՝ «Trump Tower»-ի ներկայացմանը մասնակցելու համար

14/09/2026

Իրանի միջուկային գործակալության ղեկավարին թույլ չեն տվել մուտք գործել Ավստրիա

14/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)