Իրանը շարունակում է կոշտ արձագանքել Ադրբեջանում հավատացյալների նկատմամբ ճնշումներին

84

Իրանական «Զիա օս սալեհին» միությունը հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի շիա հավատացյալներին ու դատապարտելով ադրբեջանցի ոստիկանների կողմից կրոնական սրբությունների անարգումը:

«Որպեսզի դատաստանի օրը իսլամի իմամների և ճշմարտության ճանապարհի նահատակների առջև գլուխներս չկախենք, անհրաժեշտ է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի սուրբ Երուսաղեմն օկուպացրած արյունարբու և մանկասպան Իսրայելի հետ ձեռք ձեռքի տված, կրոնն ու Աստծուն անամոթաբար անարգող Ադրբեջանի բռնարար իշխանություների գործողությունների հանդեպ լուռ չմնանք և համացանցում ու իրականում Ադրբեջանի անամոթ կառավարիչների դաժան վարքագծին արժանի պատասխան տանք»,- նշվել է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի «Մուսուլմանական միություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն հացադուլ էր սկսել՝ բողոքելով ոստիկանների կողմից հավատացյալներ նկատմամբ կիրառվող շարունակական բռնության ու Ալլահին վիրավորելու դեմ: Նրա հացադուլին միացել էին մի շարք այլ բանտարկյալ հավատացյալներ: