19-05-2026 / 15:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանական կատերները Պարսից ծոցում մոտեցել են ամերիկյան նավերին. WP

2022/06/21 10:53
Իրան, Քաղաքականություն

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) երեք իրանական կատերներ հունիսի 20-ին հայտնվել են ռազմածովային ուժերի USS Sirocco եւ USNS Choctaw County նավերից 46 մետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդել Է The Washington Post (WP) թերթը ՝վկայակոչելով Պենտագոնում իր աղբյուրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ իրանական կատերները «վտանգավոր բարձր» արագությամբ սլացել են Sirocco պարեկային նավի եւ Choctaw County արագընթաց փոխադրանավի մոտով: Հրատարակության աղբյուրների վարկածով՝ նավերը գտնվել են Պարսից ծոցի միջազգային ջրերում, երբ երեք իրանական կատերներն ընհուպ մոտեցել են Sirocco-ին: Դրանք ընթացքի ուղղությունից շեղվել են սոսկ այն բանից հետո, երբ Sirocco-ն ձայնային նախազգուշական ազդանշան Է արձակել:

Իրանական կատերները նաեւ 46 մետր հեռավորությամբ մոտեցել են Choctaw County-ին, ինչը Sirocco-ի անձնակազմին հարկադրել Է նախազգուշական կրակ կիրառել: Միջադեպը շարունակվել Է շուրջ մեկ ժամ: ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԵՆՏԿՕՄ) պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Ջոզեֆ Բուչինոն, հրամանատարություն, որի օպերատիվ պատասխանատվության գոտու մեջ են մտնում, մասնավորապես, Մերձավոր Արեւելքը, Հարավային եւ Կենտրոնական Ասիան, ասել Է, որ իրանցի զինծառայողների գործողությունները «չեն համապատասխանել ծովում պրոֆեսիոնալ եւ անվտանգ գործելակերպի միջազգային ստանդարտներին, ինչ մեծացրել Է վրիպումների եւ բախումների ռիսկը»:

«ՍԵՆՏԿՕՄ-ի ուժերը կշարունակեն թռչել, լողալ եւ իրականացնել իրենց գործունեությունը իրենց պատասխանատվության գոտու ցանկացած կետում, որտեղ դա թույլ Է տալիս միջազգային իրավունքը՝ նպաստելով ըստ որում տարածաշրջանային կայունությանը»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նախորդ Լուրը

Իրանի ԱԳՆ. Դեռևս վաղ է խոսել Թեհրանում և Ռիադում դեսպանատների բացման մասին

Հաջորդ Lուրը

Իրանը շարունակում է կոշտ արձագանքել Ադրբեջանում հավատացյալների նկատմամբ ճնշումներին

Այլ Լուրեր

Կարևոր

Միրզոյան. Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել ՀՀ-Ռուսաստան հարաբերություններում

19/05/2026
Անվտանգություն

ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կապիտուլյացիա չէ. Փեզեշքիան

19/05/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական գործողության վրա

19/05/2026
Հաջորդ Lուրը

Իրանը շարունակում է կոշտ արձագանքել Ադրբեջանում հավատացյալների նկատմամբ ճնշումներին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Միրզոյան. Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել ՀՀ-Ռուսաստան հարաբերություններում

19/05/2026

6 տարվա դադարից հետո կվերականգնվի Թբիլիսի-Բաքու ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը

19/05/2026

ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կապիտուլյացիա չէ. Փեզեշքիան

19/05/2026

ԱՄՆ-ն ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանի դեմ ռազմական գործողության վրա

19/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)