05-12-2025 / 04:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԽ-ն Ադրբեջանի ռասիզմը և ատելությունը պետք է կոչի իրենց անուններով. Ղազարյանը` ԵԽԽՎ-ում

2022/06/22 12:57
Ադրբեջան, Քաղաքականություն

Եվրոպայում ու Եվրոպայի սահմաններից դուրս քաղաքական կուսակցություններն այսօր իրենց քարոզչական արշավները, հռետորաբանությունը, երբեմն էլ գործողությունները կառուցում են ատելության, ռասիզմի ու այլատյացության վրա: ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը, հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նման քաղաքական կուսակցություններն ու նրանց առաջնորդները երբեմն հայտնվում են սեփական ծուղակում: Նրանք ատելությունն այնքան են տարածում ու ամրապնդում, որ հետո չգիտեն, թե ինչպես պետք է վերահսկեն ու հաղթահարեն իրենց իսկ ստեղծած ատելությունը»,- ասել է պատգամավորը։ Նա ընդգծել է, որ դա վտանգավոր է հատկապես այն դեպքում, երբ ատելությունը քարոզվում ու տարածվում է անմիջական հարևանությամբ ապրող հասարակության նկատմամբ:«Ավելի վտանգավոր է, երբ գոյություն ունի չլուծված հակամարտություն, որը միևնույն ժամանակ խաղաղ կարգավորման կարիք ունի՝ նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Ադրբեջանում համակարգային հայատյացության համատեքստում: Դուք շատ լավ գիտեք Բաքվի ռազմավարի պուրակի դեպքը, որը փառաբանում է պատերազմը, պատկերում գերության մեջ գտնվող հայ զինվորներին, որտեղ նվաստացնում են մարդկային արժանապատվությունը և անմարդկային դարձնում հայերին: Նույնիսկ դպրոցականներին են տարել այդ այգի: Սա պետության կողմից հովանավորվող ատելության և ռասիզմի դեպք էր»,- ասել է նա` հիշեցնելով, որ հայ զինվորների մանեկենները պուրակից հանվել են միայն ժամանակ, երբ Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան:

Հայաստանցի պատգամավորն արձանագրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելություն են քարոզում ու հրահրում հենց պաշտոնյաներն ու հասարակական կառույցները։«Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը և իր Խորհրդարանական վեհաժողովը նույնպես պետք է բարձրաձայնեն և պետական մակարդակով ատելության խոսքը, ռասիզմը ու այլատյացությունն ուղղակիորեն կոչեն իրենց անուններով։ Եվ մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ, քանի որ ատելությունը սնդիկի նման թունավոր է, որը թափվելուց հետո շատ դժվար է հավաքել»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:Նշենք, որ հունիսի 19-25-ը Ֆրանսիայում անցկացվում է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանը։ Նախօրեին այնտեղ ելույթ է ունեցել նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը։ Նա իր խոսքում Եվրախորհրդին մեղադրել է ԼՂ-ի հարցում իրերն իրենց անուններով չկոչելու համար։

Նախորդ Լուրը

Արցախն Ադրբեջանի կազմում պարզապես չի կարող լինել. Արտակ Բեգլարյան

Հաջորդ Lուրը

DW. Ադրբեջանում ինքնասպան է եղել 44-օրյա պատերազմի ավելի քան 30 մասնակից, շատերին հաշմանդամության նպաստ չեն տալիս

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Հաջորդ Lուրը

DW. Ադրբեջանում ինքնասպան է եղել 44-օրյա պատերազմի ավելի քան 30 մասնակից, շատերին հաշմանդամության նպաստ չեն տալիս

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)