20-05-2025 / 03:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ դատի հանձնախումբն անդրադարձել է Բայդենի` 907-րդ լրացումը շրջանցելուն

2022/06/24 13:24
Հայաստան, Քաղաքականություն

Չնայած Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիային, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ հնարավորություն տալով ԱՄՆ-ին ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին: Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)` այս հարցի առնչությամբ իր մտահոգությունը հայտնելով։

«Բայդենի որոշումը կանաչ լույս է վառում Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության համար. հրաժարվելով 907-րդ հոդվածից` Ալիևին խրախուսում է շարունակել իր գործողությունները` հայ ռազմագերիների ազատությունից ապօրինի զրկել, Արցախի վրա մահաբեր հարձակումներ գործել և Հայաստանի ինքնիշխան տարածքը շարունակել բռնազավթել»,–ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նրա խոսքով` Հայ դատի հանձնախումբը կշարունակի աշխատել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ, որպեսզի զրոյացնի Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնությունը և սահմանափակի 907-րդ հոդվածից հրաժարվելու` ԱՄՆ նախագահի լիազորությունները:

2020 թվականի հոկտեմբերի 14-ին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ դեռ նախագահի թեկնածու Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն պետք է «ամբողջությամբ կատարի և չհրաժարվի օրենքի 907-րդ հոդվածի պահանջներից, որպեսզի կանգնեցնի ռազմական տեխնիկայի հոսքը Ադրբեջան»։

Համբարյանը նկատել է, որ Բայդենի գործողությունները հակասում են իրար, քանի որ 2021-ի ապրիլի 24-ին նա օգտագործեց «Ցեղասպանություն» տերմինը` ճանաչելով հայերի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունը։ Իսկ այն ենթադրում էր չհրահրել Ադրբեջանին նման հանցագործությունը կատարելու համար։

Հավելենք, որ 2021-ի մայիսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկարացրեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, ինչը նշանակում է, որ թույլատրվելու է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։

907-րդ ուղղումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ բաժնում կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը:

Նախորդ Լուրը

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանները քննարկել են նշված 3 երկրներում ամերիկյան քաղաքականությունը

Հաջորդ Lուրը

Եվրամիության խորհուրդը ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը. Շառլ Միշելը շնորհավորել է Վրաստանին

Այլ Լուրեր

Թուրքիա

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025
Թուրքիա

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025
Ադրբեջան

Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին

19/05/2025
Հաջորդ Lուրը

Եվրամիության խորհուրդը ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը. Շառլ Միշելը շնորհավորել է Վրաստանին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)