16-01-2026 / 06:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելական «Այգաբացի» նպատակն ու արդյունք/հետևանքները

2022/08/09 11:42
Անվտանգություն, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Օգոստոսի 5-ին արձանագրվեց հերթական սրացումը մերձավորարևելյան ամենաակտիվ հակամարտություններից մեկի՝ իսրայելապաղեստինյան թնջուկի շրջանակում։ Լարվածության պատճառն Իսրայելի կողմից նախաձեռնված «Այգաբաց» կոդային անվանմամբ հատուկ գործողությունն էր Գազայի հատվածում իր ազդեցությամբ երկրորդ՝ «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ. այս կառույցի առանցքային արտաքին հովանավորն Իրանն է։ Ընդհանուր առմամբ, 66 ժամ տևած գործողության արդյունքում իսրայելական «ՑԱՀԱԼ»-ը խոցել է 170 թիրախ, սպանվել է «Իսլամական ջիհադի» ռազմական թևը համարվող «Երուսաղեմի բրիգադներ» խմբավորման շուրջ 10 հրամանատարներ, այդ թվում՝ «հյուսիսի» և «հարավի» առաջնորդները, զգալի կորուստ է հասցվել այլ ռազմական ենթակառուցվածքների ևս։ Ինչպես ավանդաբար, հրադադարը ձեռք է բերվել Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ։

Ռազմագործողության ընթացքում պաղեստինյան խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 հրթիռ, որից մոտ 200-ն ընկել են Գազայի տարածքում։ Իսրայելի սահմանը հատած 990 հրթիռներից 380-ը որսացել է «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՕՊ համակարգը՝ ընդհանուր առմամբ ցուցաբերելով ավելի քան 95% արդյունավետություն։ Մնացած 610 հրթիռներն ընկել են ծովում կամ բաց տարածություններում։ Մարդկային կորուստների տեսանկյունից՝ իսրայելական կողմից թեթև վիրավորումներ է ստացել մի քանի տասնյակ քաղաքացի, պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 51-ի։ Իսրայելի գործող ժամանակավոր կառավարության կողմից ներկայում նման սահմանափակ գործողության կազմակերպման նպատակը նաև ներքաղաքական նպատակներ է հետապնդում։ Նոյեմբերի 1-ին նախանշված հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ իշխանության ղեկին գտնվող ձախակենտրոն ուղղվածության քաղաքական ուժերը՝ Լապիդ-Բենեթ զույգի գլխավորությամբ, իրենց վարկանիշով զգալիորեն զիջում են Բենյամին Նեթանյահուի գլխավորած աջակենտրոն ուժերի համախմբանը։ Նաև իբրև քաղաքական մանևր՝ գործողությունն առայժմ որոշակիորեն նպաստել է իր նպատակին։

Բացի այդ, այս գործողությունը ևս տեղավորվում է Իսրայելի գործող կառավարության՝ Իրանի տարածաշրջանային ազդեցությունը նվազեցնելու ուղեգծի տրամաբանության մեջ։ Պաղեստինյան կողմի տեսանկյունից, բացի արձանագրված զգալի կորուստներից, որպես նվազագույն ձեռքբերում կարելի է դիտարկել հրադադարի դիմաց Եգիպտոսի միջնորդությամբ «Իսլամական ջիհադի» որոշ ձերբակալված առաջնորդների ազատումը և Գազայի դեմ կիրառված սահմանափակումների մեծ մասի չեղարկումը։ Մյուս կողմից, վերջին լարվածությունն ի ցույց դրեց նաև Գազայում գործող պաղեստինյան երկու առանցքային խմբավորումների՝ հատվածում իշխող՝ Թուրքիա-Կատար զույգի հովանավորյալ «ՀԱՄԱՍ»-ի և Իրանի ազդեցության ներքո գտնվող «Իսլամական ջիհադ»-ի միջև խորքային տարաձայնությունները, քանի որ առաջինն այդպես էլ չմիջամտեց հակամարտությունը։ Ի տարբերություն, «ՀԱՄԱՍ»-ի թիրախավորմամբ պաղեստինյան հիմնախնդրի նախկին սրացումների ընթացքում «Իսլամական ջիհադը» հիմնականում զգալիորեն աջակցել է գործընկեր-մրցակից կազմակերպությանը։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Թուրքիան «Բայրաքթար»-ների գործարան է կառուցելու Ուկրաինայում

Հաջորդ Lուրը

Շփման գծում ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ

Այլ Լուրեր

Իրան

Iran Human Rights. Իրանում շարունակվող հակակառավարական բողոքների ընթացքում առնվազն 3428 ցուցարար է զոհվել

15/01/2026
Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար․ Մենք աջակցում ենք Փաշինյանի կառուցողականությանը

15/01/2026
Անվտանգություն

Իրանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ցուցարարները մարդկանց սպանելու համար ստացել են 3500 դոլար

15/01/2026
Հաջորդ Lուրը

Շփման գծում ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վիքիպեդիան նշում է հիմնադրման 25-ամյակը

15/01/2026

ՀՀ ՄԻՊ–ն առանձնազրույցներ է ունեցել Ադրբեջանից վերադարձած 4 հայ գերիների հետ

15/01/2026

Iran Human Rights. Իրանում շարունակվող հակակառավարական բողոքների ընթացքում առնվազն 3428 ցուցարար է զոհվել

15/01/2026

Առաջնային խնդիրը Ազգերի լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնելն է. Եղիշե Մելիքյան

15/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)