Սոթքում ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներն ու պատուհաններն են վնասվել:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը:
«Վնասի չափը դեռ պարզ չէ։ Այս պահին գնդակոծությունը շարունակվում է»,-նշված է գրառման մեջ:
Համայնքապետը գրառմանը կից նաև լուսանկարներ է տեղադրել։