30-04-2026 / 08:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ը խիստ մտահոգված է Հայաստանում քաղաքացիական անձանց վիրավորումների դեպքերի առնչությամբ. պետդեպ

2022/09/15 10:09
Հայաստան, Քաղաքականություն

Միացյալ Նահանգները շարունակում է խիստ մտահոգիչ համարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող հարձակումների առնչությամբ։ Մենք այս շարունակական հարձակումներին ականատես ենք լինում երկրորդ օրը շարունակ։ Մենք մասնավորապես խիստ մտահոգված ենք Հայաստանի ներսում քաղաքացիական անձանց վիրավորումների մասին տեղեկությունների առնչությամբ»,- նշել է Փրայսը։

Նա հիշեցրել է, որ ռազմական գործողություններից կարճ ժամանակ անց պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

«Նա մեր խորը մտահոգությունն է հայտնել սահմանին իրականացվող ռազմական գործողությունների՝ այդ թվում և Հայաստանի ներսում հրետակոծությունների մասին տեղեկությունների առնչությամբ։ Նա կոչ է արել նախագահ Ալիևին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, կանգնեցնել զինված ուժերի գործողությունները և հետ քաշել ուժերը սահմանից, ինչպես նաև դադարեցնել որևէ տեսակի ռազմական գործողություն, որը կարող է վտանգել քաղաքացիական անձանց կյանքը, աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր կարևոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ։

Մենք թե՛ այս համատեքստում, թե՛ դրանից առաջ, երկու առաջնորդներին բոլոր մակարդակներում հստակ ասել ենք, որ այս խնդիրը չի կարող ռազմական կարգավորում ունենալ։ Եվ մենք կոչ ենք արել երկու կողմերին զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից ու ներգրավվել երկխոսության ու դիվանագիտության մեջ»,- հայտարարել է Փրայսը։

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը շարունակում է լինել Բաքվում, որտեղ նախօրեին հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն իր հերթին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ անելու հնարավոր ամեն բան՝ առաջ մղելու Հարավային Կովկասի խաղաղ և բարեկեցիկ ապագան»,- հայտարարել է պետդեպի խոսնակը։

Նախորդ Լուրը

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը

Այլ Լուրեր

Արցախ

Ադրբեջանցիները վնաuել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

29/04/2026
Հայաստան

«Նոր տրանսպորտային միջանցքներ. մրցակցությո՞ւն, թե՞ համագործակցություն Հարավային Կովկասում». վրացի փորձագետի գնահատականը

29/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանական ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում է

29/04/2026
Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

29/04/2026

Ադրբեջանցիները վնաuել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

29/04/2026

Դոնալդ Թրամփը օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը

29/04/2026

Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին ռազմական շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

29/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)