10-05-2026 / 02:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ Կոնգրեսի անունից խոստորեն դատապարտում ենք Հայաստանի դեմ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները. Նենսի Փելոսի

2022/09/18 13:30
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նախ շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությանն ընդունելու համար։ Փելոսին ուրախությամբ նշեց երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ամրապնդման շարունակականությունը։

«Ավելի վաղ, Միացյալ Նահանգներում ընդունեցինք ձեզ, քննարկեցինք մի շարք հարցեր Հայաստանում ժողովրդավարության և անվտանգության խթանման ուղղությամբ։ Այսօր ինձ համար պատիվ է այստեղ լինել։ Այսօր ես Հայաստանում եմ, Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն եմ, ով այցելում է Հայաստանի Հանրապետություն։Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը այստեղ։ Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք»,- ասաց Փելոսին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են  անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանի հետ աշխատելու ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը։

Փելոսին հիշեցրեց, որ  ԱՄՆ Կոնգրեսը առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որը 2019 թվականին օրենսդրորեն ընդունվեց, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատվեց։

«Մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին այդ օրենքը ստորագրելու համար և շնորհակալ ենք, որ նա հրավիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս տարի մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին»,- ընդգծեց Փելոսին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշեց, որ հանդիպումների ժամանակ մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանի անվտանգային հարցերը։

Փելոսին ցավալիորեն արձանագրեց, որ իր այցից առաջ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։

«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի դեմ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները ԱՄՆ Կոնգրեսի անունից խոստորեն դատապարտում ենք։

ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հստակ և վաղուց նշել է, որ ռազմական լուծում համակարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և մենք ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- ընդգծեց Փելոսին։

Նախորդ Լուրը

Ներկայացուցիչների պալատը հաստատել է, որ Նենսի Փելոսին այցելելու է Հայաստան

Հաջորդ Lուրը

Փաշինյանը և Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային

Այլ Լուրեր

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026
Կարևոր

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026
Ադրբեջան

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

07/05/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանը և Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

07/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)