13-05-2025 / 14:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյան-Էրդողան հանդիպում կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է. Ռուբինյան

2022/09/29 17:03
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում առաջիկայում կարող է տեղի ունենալ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով՝ «օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է»:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Պարոն Ռուբինյան, ի՞նչ ակնկալիքներ կան մի քանի օրից Պրահայում էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպումից կամ այն ի՞նչ օրակարգով է լինելու:

Ռուբեն Ռուբինյան. – Նման հանդիպում իրոք կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է: Մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել:

«Ազատություն». – Փակուղի չի՞ մտել, վերջին անգամ Քըլըչի հետ երբ եք հանդիպել, կարծես ամիսներ են անցել:

Ռուբինյան. – Մենք հանդիպել ենք հուլիսին, երբ որ ձեռք բերվեց այն հայտնի պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավորության ստեղծման: Իրականում սեպտեմբերի 14-ին՝ սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվեր իմպլեմենտացիան այդ երկու քաղաքական պայմանավորվածությունների, բայց սեպտեմբերի 14-ին, ես հիշեցնեմ՝ դա ադրբեջանական հարձակման օրերին էին, թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը հետաձգվել է:

«Ազատություն». – Մինչև ե՞րբ:

Ռուբինյան. – Չկա ժամկետ:

«Ազատություն». – Անժամկետ, այսինքն՝ այն, ինչ պայմանավորվել եք, դեռ թղթի վրա է:

Ռուբինյան. – Եվ դա պետք է իրագործվի, որովհետև ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն և քաղաքական պատասխանատվություն այդ պայմանավորվածությունն իրագործելու:

«Ազատություն». – Պարոն Ռուբինյան, մյուս կողմից Անկարան անթաքույց փորձում է ցույց տալ, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, գործադրել այդ ջանքերը: Երևանը այդ ձևաչափն ընդունելի կհամարի՞, եթե Էրդողանը նման բան առաջարկի:

Ռուբինյան. – Ընդհանրապես միջնորդներ կարող են լինել այն կողմերը, որոնք չեզոք են: Ես կարծում եմ ոչ ոք չի կարող հիմա Թուրքիան չեզոք անվանել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք ներխուժման համատեքստում:

Նախորդ Լուրը

Իրաքն Իրանի դեսպանին բողոքի խիստ նոտա է հանձնել

Հաջորդ Lուրը

Դեսպան Սարգսյանը Կատարի ՄԻՊ-ին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Այլ Լուրեր

Թուրքիա

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025
Վրաստան

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Հաջորդ Lուրը

Դեսպան Սարգսյանը Կատարի ՄԻՊ-ին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել

13/05/2025

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)