04-02-2026 / 01:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրադարձությունների տրամաբանական շղթան. ինչի՞ց են երկյուղում Ադրբեջանն ու Թուրքիան

2022/10/05 10:49
Ադրբեջան, Թուրքիա, Տեսակետ, Քաղաքականություն

1. Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը եռակողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև, որ մինչև սեպտեմբերի 30-ն Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:

2. Ադրբեջանը մինչև նշված ժամկետը չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ավելին, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութ է տարածվում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների խմբակային մահապատժի վերաբերյալ, որն ունենում է նաև միջազգային լայն արձագանքներ:

3. Հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարը սոցցանցային գրառումներով հայտարարում են, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:

4. Ինտենսիվ կուլիսային բազմաշերտ բանակցություններին զուգահեռ՝ հոկտեմբերի 3-ին Հայկական ժամանակ օրաթերթում մեկնարկում է «Ինչ են ուզում…» խորագրով հոդվածաշարը, որի՝ Ադրբեջանի և Ռուսաստանի վերաբերյալ հրապարակումների արտաքին ֆոնը կարելի է դիտարկել նաև՝ որպես հայկական կողմից ԱՄՆ-ի միջնորդական հնարավորությունների փորձարկմանը միտված քաղաքական ուղերձ-քայլ։

5. Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը վերադարձնում է հայ ռազմագերիներին, ինչպես և վերջին հրադադարի դեպքում, խուսափելով ընդգծել ամերիկյան միջնորդական ջանքերի հաջողման հանգամանքը։ Հ.Գ. Զուգահեռաբար ադրբեջանական և թուրքական քաղաքական և քարոզչական հարթություններում փորձ է արվում հնարավորինս նսեմացնել, դրանով իսկ կանխել ԱՄՆ-ի միջնորդական դերակատարման զարգացումն ինչպես հարավկովկասյան, այնպես էլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում։

Նախորդ Լուրը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու Բլինքենը մտքեր են փոխանակել Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ

Հաջորդ Lուրը

Իրանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում և Արցախում

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

ՏԿԵ նախարար. Մեզ համար առաջնահերթություն է հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը

03/02/2026
Թուրքիա

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների հանդիպումը կարող է լինել Անկարայում

03/02/2026
Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հաջորդ Lուրը

Իրանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում և Արցախում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)