26-04-2026 / 04:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եգիպտոսի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում

2022/10/12 15:48
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետն արդյունավետ է գնահատել պարոն Դիսուկիի դիվանագիտական գործունեությունը ՀՀ-ում և հայ-եգիպտական կապերի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչը նպաստել է երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ շարունակական  երկխոսությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ:

Երախտագիտություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանն ասել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Նա նշել է քաղաքական, մշակութային ոլորտներում փոխգործակցության բարձր մակարդակը և ընդգծել եգիպտական կողմի պատրաստակամությունը՝ տնտեսական կապերը ևս այդ նշաձողին հասցնելու, քանզի Հայաստանն ունի ներդրումային լավ հնարավորություններ:

Մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, կառուցապատման, տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Վարչապետը հաջողություն է մաղթել Եգիպտոսի դեսպանին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ իր փորձառությամբ և գիտելիքներով պարոն Դիսուկին կշարունակի նպաստել հայ-եգիպտական կապերի սերտացմանը:

Նախորդ Լուրը

Վաշինգտոնում կրակել են Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա

Հաջորդ Lուրը

Սահակյանը` ադրբեջանցիների նոր տեսանյութի մասին. Ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողները

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026
Հայաստան

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026
Կարևոր

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026
Հաջորդ Lուրը

Սահակյանը` ադրբեջանցիների նոր տեսանյութի մասին. Ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)