01-08-2026 / 12:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս փորձագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

2022/10/14 11:24
Թուրքիա, Քաղաքականություն

Շանհայի համագործակցության կազմակերպությանը  (ՇՀԿ)-ին միանալու Թուրքիայի ձգտումների, Հայաստանի սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցերի վերաբերյալ Regionmonitor-ը հարցազրույց է անցկացրել ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ИМИ МГИМО МИД) առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևի հետ:

Վերջերս Սամարղանդում տեղի էր ունեցել ՇՀԿ-ի գագաթնաժողովը, որին ներկա էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ ՇՀԿ գագաթնաժողովից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ձգտում է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։

Որքանո՞վ է հավանական, որ Թուրքիան կդառնա ՇՀԿ-ի անդամ:

Որքան գիտեմ, այնտեղ պետք է ընտրություն կատարել՝ կա՛մ ՆԱՏՕ, կա՛մ ՇՀԿ: Կարծում եմ, որ Թուրքիան ընտրության առաջ է կանգնելու։ Իսկ թե Թուրքիան ինչ ընտրություն կանի, կարող եք թուրք գործընկերներից հարցնել։


Չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին և Ռուսաստանի ներգրավվածությանը ուկրաինական ճգնաժամին, Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի քայլերը։


Ցանկացած երկիր ունի քաղաքական նպատակներին հասնելու տարբեր գործիքակազմ: Ցավոք, մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ռազմական ճնշումը նման գործիքներից մեկն է: Արտաքին քաղաքականություն իրականացնելիս, երկրներն ընտրում են այս կամ այն ​​գործիքակազմը՝ կախված իրենց առջև ծառացած խնդիրներից և մարտահրավերներից։

Որպես օրինակ կարելի է մատնանշել Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններն։ Տևական ժամանակ Ռուսաստանի համար Արևմուտքի հետ հարաբերություններում գլխավոր խնդիրը ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր դեպի Արևելք, և ընդհանրապես ռազմաքաղաքական ընդլայնումը Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Արդյո՞ք դա արդյունավետ միջոց էր: Արդյո՞ք այն խաղաղություն բերե՞ց։ Իհարկե ոչ: Ճնշման քաղաքականությունը մշտապես բերում է ոչ թե խաղաղություն հաստատելու ցանկություն, այլ պատասխան գործողություններ հակառակ կողմից:

Վերջերս Պրահայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրախորհրդարանի ղեկավարի միջև: Կայացավ նաև երկկողմանի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Էրդողանի միջև: Ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանն այդ հանդիպումների վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մոսկվան նույնպես ներգրավված է այս գործընթացներում։

Ըստ իս՝ Բրյուսելի կազմակերպած բանակցությունների նպատակը ոչ թե մնայուն խաղաղություն հաստատելն է, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը։ Եվրամիությունը, փորձելով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, լիովին չի գիտակցում դրա հետևանքների մասին: Իրականում Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից ամենևին չի նշանակում, որ եվրոպացիներն են գալու Մոսկվայի փոխարեն: Իրականում Թուրքիան է գալու:

Ինչո՞ւ են նրանք դա անում։ Այս հարցն ավելի լավ է տալ նրանց. Եվրամիությունն ու Արևմուտքն այժմ հակառուսական ուղեգծի մեջ են. Նրանք փորձում են հնարավորինս շատ վնաս հասցնել Ռուսաստանին, ինչը մենք տեսնում ենք Հարավային Կովկասի և Ուկրաինայի օրինակով։

Այս ամենը հաշվի առնելով՝ բովանդակալից արդյունքներ ակնկալել պետք չէ:


Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը, տորպեդահարում է կապուղիների ապաշրջափակման գործընթացը՝ օգտագործելով միջանցքային հռետորաբանություն ու տրամաբանություն։ Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում։

Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում բազմիցս արտահայտվել է ռուս պաշտոնյաների կողմից։ Արտատարածքային միջանցքի մասին խոսք չի գնում։

Նախորդ Լուրը

Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳՆ-ը մանրամասներ է ներկայացրել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից

Այլ Լուրեր

Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
ԱՄՆ

Թրամփը Գազայի հարցում «պատմական համաձայնության» մասին է հայտնել

31/07/2026
ԱՄՆ

Պետդեպ. Թուրքիան դեռևս չի բավարարում F-35 կործանիչներ ստանալու պայմանները

31/07/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳՆ-ը մանրամասներ է ներկայացրել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)