Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 20-ին ժամը 16:30-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: