12-07-2026 / 21:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սոչիում եռակողմ հայտարարություն է ընդունվել

2022/11/01 09:32
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն են ընդունել Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով։

Հայտարարության մեջ ասված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

«Հաստատել ենք հավատարմությունը հիշատակված պայմանավորվածություններին խստորեն հետևելուն՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական աճի ապահովման։ Համաձայնվել ենք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված առկա խնդիրների շտապ լուծմանը, ներառյալ հումանիտար հարցերը։

Ընդգծելով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առանցքային ներդրումը դրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծել ենք տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ կոնտինգենտի ջանքերի պահանջված լինելը։

Պայմանավորվել ենք զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, բոլոր խնդրահարույց հարցերը քննարկել և լուծել բացառապես միմյանց սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը փոխադարձ հարգելու հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։

Ընդգծել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ակտիվ նախապատրաստելու կարևորությունը՝ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա փորձի հիման վրա շարունակել փոխադարձ ընդունելի տարբերակների փնտրտուքը։ Ռուսաստանը ցանկացած եղանակով կաջակցի դրան։

Ընդգծել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի աջակցությամբ երկու երկրների հասարակությունների, փորձագիտական հանրության և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկը տալու համար՝ ուղղված երկրների միջև վստահության ամրապնդմանը։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն այսուհետև ևս աջակցելու, Հարավային Կովկասի կայունությունն ու բարգավաճումն ապահովելու Ռուսաստանի պատրաստակամությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Նախորդ Լուրը

Մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են ռուսական նախագծով. Փաշինյան

Հաջորդ Lուրը

Պուտինն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հնարավոր պայմանագրի և ԼՂ-ում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու հարցերին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
Հաջորդ Lուրը

Պուտինն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հնարավոր պայմանագրի և ԼՂ-ում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու հարցերին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)