Շուրջ 5 տարի ձգվող վերանորոգումից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը վերաբացել է «Էդուարդ և Հելեն Մարտիկյանի» անվան հայկական մշակույթի և արվեստի թանգարանը:
Ինչպես տեղեկացնում է «Christian Media Center»-ը, վերաբացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում:
Վերաբացման արարողությանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի Հայոց պատրիարքության 97-րդ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
Նշենք, որ թանգարանը փակ էր շուրջ 30 տարի:







