10-07-2026 / 14:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արաբական աշխարհում Հայաստանը սիրված գործընկեր և բարեկամ է. ԱՊԼ գլխավոր քարտուղարը՝ ՀՀ նախագահին

2022/11/09 11:28
Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը:

նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և զարգանում են քաղաքական, տնտեսական ու մշակութային բազմաշերտ փոխգործակցությամբ։ Նախագահն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունները մշտապես գտնվում են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում։

Ահմեդ Աբուլ Ղեյտը նշել է, որ արաբական աշխարհում Հայաստանը սիրված գործընկեր և բարեկամ է, որի հետ պատրաստակամ են հնարավորինս ջանքեր ներդնել՝ առավել սերտ փոխգործակցության հարթակներ ստեղծելու համար։

«Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր մտահոգություններն է հայտնել վերջերս Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթի մի շարք հակահայկական և իրականության հետ կապ չունեցող դրվագների վերաբերյալ, որոնցում Ադրբեջանի նախագահը փորձել է այլախեղել Ղարաբաղյան հակամարտության բովանդակությունը և այն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։ Նախագահը շեշտել է, որ Հայաստանը բազմաթիվ բարեկամներ ունի մուսուլմանական աշխարհում, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ բացառվում է կրոնական կամ խտրականության, անհանդուրժողականության որևէ դրսևորում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միանշանակորեն շահագրգիռ է քայլեր ձեռնարկել թյուրընկալումները հնարավորինս հարթելու ուղղությամբ և նպաստել սեփական դիրքորոշումը ներկայացնելու հայկական կողմի իրավունքի ապահովմանը։

Զրույցի ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

Նախորդ Լուրը

Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին մեղադրանքներին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026
Հայաստան

Հայաստանն ու Հունաստանը քննարկում են տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները

09/07/2026
ԱՄՆ

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

09/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին մեղադրանքներին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը

10/07/2026

Զինված անձինք կրակ են բացել Ալի Խամենեիի դամբարանի մոտ

10/07/2026

Ամերիկացի ինժեներները «TRIPP» նախագծի շրջանակներում ժամանել են Հայաստան

10/07/2026

Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական համագործակցության զարգացման հարցեր են քննարկել

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)