13-07-2026 / 02:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն դարձյալ նախազգուշացնում է Թուրքիային. «Ռազմական գործողությունները կվտանգեն ամերիկյան զինանձնակազմի անվտանգությունը»

2022/12/09 12:24
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը անդրադարձել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր ցամաքային գործողությունը։

«Այս մասին մենք շատ ենք խոսել վերջին երկու շաբաթվա ընթացքում, և մեր տեսակետն այս հարցում չի փոխվել։ Մենք ինչպես հանդիպումների ժամանակ, այնպես էլ հրապարակային հայտարարություններում նշել ենք, որ կտրականապես դեմ ենք ռազմական գործողություններին՝ ներառյալ ցամաքային ներխուժմանը, որն ավելի կսրի իրավիճակը Սիրիայի հյուսիսում և կվտանգի ԻՊ-դեմ պայքարը:

Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ նվազեցնեն լարվածությունը։ Մենք չենք ցանկանում էսկալացիա ո՛չ սահմանի երկայնքով, ո՛չ Սիրիայի ներսում, ո՛չ էլ Սիրիայի հյուսիս-արևելքում: Այն վտանգի տակ կդնի ոչ միայն կոալիցիայի ձեռքբերումները ԻՊ-ի դեմ պայքարում, այլև ամերիկյան զինանձնակազմի անվտանգությունը»,- ասել է Փրայսը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ միջադեպի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK-PKK) և սիրիական քրդական կազմավորումները, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։

Այս համատեքստում թուրքական իշխանությունները որոշել են Մագիլ-թուր» կոչվող ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։

Ավելի վաղ ԱՄՆ այլ պաշտոնյաներ նույնպես խիստ նախազգուշացում էին արել Թուրքիային՝ Սիրիայում նրանց ծրագրերի հետ կապված։

Նախորդ Լուրը

Վաշինգտոնը շարունակում է նախազգուշացնել թուրքերին

Հաջորդ Lուրը

Միայն մեկ կետի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն կա. ՀՀ ԱԽ քարտուղար

Այլ Լուրեր

ԱՄՆ

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026
Մերձավոր Արևելք

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026
ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Հաջորդ Lուրը

Միայն մեկ կետի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն կա. ՀՀ ԱԽ քարտուղար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)