27-08-2026 / 23:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները. Արցախի նախագահ

2022/12/12 13:41
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Քաղաքականություն

Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ կեղծ ու մտացածին պատճառաբանություններով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի այդ ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է:

Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի:

Համոզված ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես մեր ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված մեր ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:

Կարևոր անելիքներ ունեն նաև միջազգային հանրության այլ դերակատարները, քանի որ ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, և Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման:

Արցախը եղել է և կլինի հայկական՝ մեր միասնական ու վճռական ջանքերի միջոցով՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների»,- գրել է Արցախի նախագահը:

Նախորդ Լուրը

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային ցամաքային գործողություններ չսկսել Սիրիայում

Հաջորդ Lուրը

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ

Այլ Լուրեր

Վրաստան

Հրաժարական է տվել Վրաստանի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն. ի՞նչ է հայտնի

27/08/2026
Կարևոր

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

27/08/2026
ԱՄՆ

Կատարի վարչապետը մեկնում է Թեհրան՝ Իրան-ԱՄՆ բանակցությունները վերականգնելու նպատակով

27/08/2026
Հաջորդ Lուրը

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արտահանման ծավալները շարունակում են նվազել. «Լույս» հիմնադրամ

27/08/2026

Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է COP17-ին

27/08/2026

Հայաստանն ու ԱՄԷ-ն հուշագիր են ստորագրել

27/08/2026

ԱՄՆ-ի որոշումից հետո Սիրիայի նախագահը Visa քարտով վճարում է կատարել

27/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)