04-04-2026 / 06:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացավ հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատաժողով

2022/12/21 19:51
Իրան, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Այսօր Մատենադարանում Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով կայացավ «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողովը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Լիլիթ Սարգսյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակութային կցորդ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային: Միջոցառման ծրագիրը վարեց Օրբելի կենտրոնի ղեկավար Միքայել Յալանուզյանը:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր ողջույնի խոսքում նշեց, որ 2022 թվականի ընթացքում սերտ կապեր են ստեղծվել ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական կենտրոնի և իրանական կողմի միջև: Դեսպանն ընդգծեց երկու երկրների ընդհանուր պատմական ժառանգությանը, կրոնական վայրերին, հատկապես Երևանում Կապույտ մզկիթի և Իրանում հայկական եկեղեցիների պահպանության կարևորությունը, իրանագիտական կենտրոնների դերակատարությունը երկու կողմերի՝ միմյանց ավելի լավ ճանաչելու հարցում: «Կարևոր է, որ իրանցիներն ու հայերը կարող են ներկայացնել Կապույտ մզկիթի կարգավիճակը և մահմեդականների՝ Հայաստանում իրենց կրոնական ծեսերի ազատությունը որպես Հայաստանում հանդուրժողականության խորհրդանիշ, իսկ մյուս կողմից օրինակելի է հայկական եկեղեցիների կարգավիճակը և այն կարևորությունը, որն Իրանի կառավարությունն ու ժողովուրդն են տալիս այդ հարցին»,- նշել է դեսպանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն էլ իր ելույթում նշեց, որ Հայաստանն ու Իրանն ունեն հարյուրավոր տարիների ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի պատմություն ու, չնայած տարբեր ժամանակներում վայրիվերումներին, կապերը կառուցված են եղել փոխադարձ հարգանքի ու մշակութային հանդուրժողականության վրա: Նա ընդգծեց, որ միջոցառումն անցնում է տարածաշրջանային լարված իրավիճակում և անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակման խնդրին, նա նշեց, որ այն գոյաբանական սպառնալիք է ստեղծել Արցախում ապրող տասնյակ հազարավոր մարդկանց համար. «Աննախադեպ այս քայլը առանձին իրավիճակային դրսևորում չէ. դա նախապես մշակված գործողություն է, որի նպատակը Արցախի հայերին իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից զրկելն է: Սա նախկինում տեղի ունեցած քաղաքական ու մշակութային հալածանքի հերթական դրսևորումն է, որը նոր տեսք է ստացել ու նոր մարտահրավերների առջև կանգնեցրել Արցախի հայությանը, սակայն մենք պետք է չհուսահատվենք ու շարունակենք առաջ նայել՝ փորձելով գտնել բարդ խնդիրների լուծումները»:

Նախորդ Լուրը

Պետք է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Իրանի դեսպան

Հաջորդ Lուրը

Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. վարչապետ

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Իրան

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. վարչապետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)