05-12-2025 / 11:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամում իրանական արձագանքի առանձնահատկությունները

2022/12/22 11:57
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Իրան, Հայաստան, Տեսակետ

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի/Լաչինի միջանցքի արգելափակման ադրբեջանական սադրանքի հետ կապված Իրանի դիրքորոշումը խիստ կաշկանդված է։ Նման տեսակետ է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ Region Monitor-ի հետ զրույցում:

«Առայժմ Իրանից հնչած պաշտոնական արձագանքը միայն ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանիի մակարդակով է։ Իսկ մոտեցման շեշտադրումները 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման, հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության և կողմերի միջև խաղաղ երկխոսության կոչի շրջանակում է»,- հավելել է փորձագետը:

Պետրոսյանի խոսքով՝ Իրանի նման «թույլ» մոտեցման պատճառը արցախյան հիմնախնդրի հետ կապված Թեհրանի պաշտոնական դիրքորոշումն է և Արցախի տարածքում ձևավորված նոր իրողությունները։

Փորձագետը շեշտել է, որ անկախ Իրանի իրական շահերի բնույթից՝ Թեհրանի կողմից մշտապես առաջ մղված՝ «տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի» պահպանման տեսանկյունից՝ Արցախը մշտապես դիտարկվել է որպես Ադրբեջանի մաս։ Պետրոսյանի կարծիքով՝ Իրանի համար ամենաշահեկանն Արցախի ինքնավար կարգավիճակն է, քանի որ այդ դեպքում շատ ավելի մեծ է Թեհրանի առանձին ազդեցության տարածման հնարավորությունը նաև այս շրջանում։

«Իրանական կողմին կաշկանդող մյուս հանագամանքը Արցախի՝ ռուս խաղաղապահ առաքելության գոտի հանդիսանալու հանգամանքն է։ Այսինքն՝ հատկապես Իրան-Ռուսաստան հարաբերությունների նման զգայուն շրջափուլում Թեհրանի կողմից նպատակահարմար չէ հասցեական արձագանք հնչեցնել մի խնդրի վերաբերյալ, որը շոշափում է Մոսկվայի դերակատարման թերացումները»,- շարունակել է Պետրոսյանը:

Փորձագետն ընդգծել է, որ իրանական նման դիրքորոշումը հնչեցվում է այն պարագայում, երբ ամենաբարձր մակարդակով մշտապես ընդգծվել է տարածաշրջանում «փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության» սկզբունքի կարևորությունը, որն էլ, ըստ էության խախտվում է Արցախի շուրջ ստեղծված մերօրյա ճգնաժամի պատճառով։

«Չի բացառվում, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշման որոշակի դինամիկա արձանագրվի հատկապես այն պարագայում, եթե ադրբեջանական կողմն սկսի առավել բացահայտ կերպով հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և թյուրքական «Զանգեզուրի միջանցք» նախագծով նախատեսվող կապուղիների իրավական ռեժիմի միջև»,- եզրափակել է Պետրոսյանը:

Նախորդ Լուրը

Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը. վարչապետ

Հաջորդ Lուրը

Պետք է օդային հումանիտար միջանցք բացել. Ռուբեն Վարդանյան

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ

05/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Պետք է օդային հումանիտար միջանցք բացել. Ռուբեն Վարդանյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ

05/12/2025

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)