26-05-2026 / 05:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք է օդային հումանիտար միջանցք բացել. Ռուբեն Վարդանյան

2022/12/22 13:06
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Քաղաքականություն

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խոսելով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով արդեն 10 օր շրջափակման մեջ գտնվող ԱՀ մասին, ասել է, որ պետք է օդային հումանիտար միջանցք բացել, որպեսզի միջազգային կառույցները գան երկիր առանց Բաքվի թույլտվության։ Այդ մասին նա ասել է Factor TV-ին հարցազրույցում։

«Ադրբեջանի մամուլը տարածում է տեղեկություններ, որ Արցախը Հայաստանին միացնող ճանապարհը բաց է, բայց դա այդպես չէ, որովհետև մեկ է՝ ճանապարհին գտնվում են ադրբեջանցի և՛ քաղաքական ուժեր, և՛ զինվորականներ, որոնք փակել են ճանապարհը, և եթե ուզում ես անցնել, ուրեմն պետք է նրանցից թույլտվություն ստանաս։ Դա մեր կողմից չի ընդունվելու։ Այդ իրավիճակը շարունակվում է՝ չնայած հայտարարություններին»,- ասել է Վարդանյանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստին՝ Վարդանյանը կարևորել է, որ ԼՂ հարցը բարձրաձայնվեց ամենաբարձր մակարդակով։

«Միանշանակ, բոլոր երկրները դատապարտեցին ճանապարհի փակումը՝ տարբեր բառեր օգտագործելով։ Հնչեց Լեռնային Ղարաբաղի հարցը՝ դա շատ կարևոր է, քանի որ ցույց տրվեց, որ հարցը փակված չէ, և ինչքան էլ Ադրբեջանն ասի, որ դա իր ներքին հարցն է, այդպես չէ։ Շատ կարևոր է՝ մարդիկ լսեցին և հասկացան, որ մենք ունենք հումանիտար ճգնաժամ, և կարևոր է՝ հարցը հնչեց այդ մակարդակում, որ մարդիկ զգան իրենց պատասխանատվությունը։ Մենք հուսով ենք, որ նիստից հետո կունենանք ավելի ուժեղ արձագանքներ և ճնշումներ Ադրբեջանի վրա, որ ճանապարհը բացվի։ Բայց եթե չի բացվելու ճանապարհը, մենք ստանանք իրավունք օդային կամուրջ ստեղծելու»,- ասել է պետնախարարը։

Նշվել է, որ նիստում Հայաստանը կոչ է արել ՄԱԿ-ի կառույցներին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Տեղեկություններ են շրջանառվել նախկինում, որ միջազգային կառույցների մուտքն Արցախ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանն արգելել է՝ պայման դնելով, որ նրանք մուտք գործեն Ադրբեջանի կողմից։ Իսկ հայկական կողմը ցանկացել է, որ Լաչինի միջանցքով մտնեն, և հարցը փակուղի է մտել։

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ օդային հումանիտար կամուրջը հնարավորություն կբացի նաև միջազգային կառույցների համար, որ կարողանան մուտք ունենալ Արցախ՝ առանց Ադրբեջանի թույլտվության։

Նախորդ Լուրը

Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամում իրանական արձագանքի առանձնահատկությունները

Հաջորդ Lուրը

Մոսկվան պնդում է, որ ՌԴ խաղաղապահները կատարում են Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց պարտականությունները

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026
Հայաստան

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026
Կարևոր

Ովքեր են Հայաստանում ամենավստահելի քաղաքական գործիչները. IRI-ի հարցման տվյալները

25/05/2026
Հաջորդ Lուրը

Մոսկվան պնդում է, որ ՌԴ խաղաղապահները կատարում են Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց պարտականությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը կոչ է արել մի շարք երկրների կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ

25/05/2026

Թուրքիայում ցույցեր են սկսվել ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հեռացումից հետո

25/05/2026

Հայաստանը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ կապերի խզմամբ․ Արարատ Միրզոյան

25/05/2026

ՀՀ-ն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև

25/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)