12-07-2026 / 22:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու երկրի սուվերենությունն ու անկախությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահ

2023/01/13 13:28
Արցախ, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն վստահեցնում է, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու երկրի սուվերենությունն ու անկախությունը. Ֆրանսիան կանգնած է եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Յաել Բրաուն-Պիվեն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների համար իր հայտարարությունում:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշեց, որ իրենք պարտավոր էին լինել Հայաստանում, քանի որ առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում, բռնկվում և խոցելի են դարձնում Հայաստանը:

«Եվ մենք՝ Ֆրանսիան, պետք է կանգնած լինենք եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների, հարձակումների»,-ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական սադրանքները աղմուկ են բարձրացրել Ֆրանսիայում, և ԱԺ-ն արձագանքել է դրան: Մասնավորապես, ընդունվել է բանաձև, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիան դադարեցնել և Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատել:

«Ինչպես գիտեք՝ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին՝ ամրապնդելու երկրի սուվերենությունն ու անկախությունը: Կառավարության և նախագահ Էմանուել Մակրոնի, ընդհանրապես մեր երկրի զգոնությունն ամբողջական է»,-վստահեցրեց նա՝ հավելելով, որ Ֆրանսիան համերաշխ է Հայաստանի հետ:

Ֆրանսիան շատ անհանգիստ է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ: «Մենք մտահոգված ենք, քանի որ շրջափակումը մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է»,-նշեց Յաել Բրաուն-Պիվեն:

Ֆրանսիայի ԱԺ նախագահի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանում վաղն իսկ հանդիպելու է ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք աշխատում են շրջափակման արդյունքում տուժած մարդկանց հետ: Ֆրանսիայի ԱԺ նախագահը կարևորեց ճանապարհի բացումը, էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը, ինտերնետի վերականգնումը:

«Մենք ամեն ինչ կանենք, որ խուսափենք մարդասիրական աղետից: Ցանկանում եմ նաև մեր մտահոգությունը հայտնել պատմական և մշակութային ժառանգության առումով, որն այսօր վտանգված է և կարող է ոչնչացվել: Մոտ 1500 հայկական մշակութային և պատմական ժառանգության նմուշներ պետք է անպայման պահպանվեն: Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ: Ժառանգությունը մեր պատմությունն է: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բոլոր կողմերի միջև երկխոսությունը, որ հասնենք խաղաղ ու կայուն լուծման»,-ասաց նա:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը ողջունեց նաև միջխորհրդարանական այն համաձայնությունը, որը ստորագրել են ԱԺ նախագահի հետ, այն պետք է թույլ տա էլ ավելի ամրապնդել բարեկամական կապերը, խորհրդարանների միջև գոյություն ունեցող խորը հարաբերությունները:

Նախորդ Լուրը

ԼՂ-ի մարդասիրական ճգնաժամն էթնիկ զտման օրինակ է. Тime-ում հրապարակված իր հոդվածում ՀՀ 4-րդ նախագահը միջազգային հանրությանը կոչ է անում  անտարբեր չմնալ

Հաջորդ Lուրը

Այսօր կարծում ենք, որ այլ քայլեր կիրառելը տեղին չէ․ Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու մասին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
Հաջորդ Lուրը

Այսօր կարծում ենք, որ այլ քայլեր կիրառելը տեղին չէ․ Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)