18-10-2026 / 09:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փայլանը՝ Չավուշօղլուին․ «Ի՞նչ եք անում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը լուծելու համար»

2023/01/16 17:32
Արցախ, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ է մտցրել Լաչինի միջանցքի արգելափակման հարցը։ Փայլանը ներկայացրել է հարց-առաջարկություն՝ պահանջով, որ դրան պատասխանի Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։

Փայլլանը նշել է, որ Լաչինի միջանցքն ավելի քան մեկ ամիս փակ է պահվում իրենց որպես «բնապահպան ակտիվիստ» ներկայացնող ադրբեջանցիների մի խմբի և ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից։ Շեշտվել է, որ Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ամեն օր մեծանում է հիմնական օգտագործման պարագաների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը, ձեռքբերման ճգնաժամը։

Ընդգծվել է, որ բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով 120 հազար Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ծանր ձմեռային պայմաններում հումանիտար ճգնաժամի առջև է։

Այս համատեքստում Փայլանը Չավուշօղլուին է հղել հետևյալ հարցերը․

1․ Ի՞նչ եք անում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը լուծելու համար։

2․ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի բացման համար ինչպիսի՞ դիվանագիտական նախաձեռնություններով եք հանդես եկել։

3․ Գիտակցու՞մ եք, որ Լաչինի միջանցքի շրջափակումը փակում է տարածաշրջանում խաղաղության համար առկա հնարավորության պատուհանը։

4․ Թուրքիան, որը պարծենում է նրանով, որ ներգրավվում է աշխարհի շատ հումանիտար խնդիրներին, ինչու՞ մատը չի շարժում Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայի համար։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը ձգտում է դեմոգրաֆիկ փոփոխություն առաջացնել Լեռնային Ղարաբաղում. իրաքցի փորձագետ

Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026
Իրան

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026
Իրան

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026
Հաջորդ Lուրը

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայ և թուրք նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները

16/10/2026

Իրանն ու ՌԴ-ն քննարկում են ռուսական գազի մատակարարման երթուղին և գնագոյացման մեխանիզմները

16/10/2026

Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

16/10/2026

ԹՐԻՓՓ-ի շուրջ Իրանի մտահոգությունները հայաստանյան մեդիայում էականորեն ուռճացված են․ Միրզոյան

16/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)