Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը բավական մեծ իրարանցում է առաջացրել Ադրբեջանում:
Իր ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում նա հարցին, թե որտեղ է ծնվել, նկարել է Հայաստանի ու Արցախի քարտեզը:
Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների Ասոցիացիան որոշել է այդ առնչությամբ բողոք ուղարկել ՈւԵՖԱ եւ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա, հայտնում են տեղական ԶԼՄ-ը:
Մխիթարյանը հիմա «Ինտեր»-ի հետ Սաուդյան Արաբիայում է, որտեղ պատրաստվում է վաղն Իտալիայի Սուպերգավաթում «Միլան»-ի դեմ կայանալիք խաղին: