04-02-2026 / 00:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն կոչ է անում լիովին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ ներառյալ կոմերցիոն և մասնավոր ուղևորությունները

2023/01/25 10:29
Ադրբեջան, Արցախ, Քաղաքականություն

ԱՄՆ-ն տարբեր մտահոգություններ ունի՝ կապված հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքի հետ, և այդ մտահոգություններից մեկը վերաբերում է Լաչինի միջանցքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով խնդիրների լուծման համար ուղիղ երկխոսության կարևորությունը:

«Մենք հույս ունենք տեսնել ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի Հայաստանը և Ադրբեջանը վաղուց բաժանող խնդիրների լուծման, և այդ երկխոսության միջոցով, հուսանք, տևական խաղաղություն կհաստատվի: Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի հետ. մենք դա անում ենք երկկողմանի, մենք դա անում ենք գործընկերների հետ, մենք դա անում ենք բազմակողմ ինստիտուտների միջոցով: Անցյալ տարի նույնպես մի քանի անգամ առիթ ունեցել ենք դա անել եռակողմ: Մենք անելու ենք այն ամենն, ինչ ամենաարդյունավետն է այս շատ զգայուն հարցերին լուծում տալու համար», – ասել է Փրայսը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ դիվանագետը հերթական անգամ ուշադրություն է հրավիրել դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին:

«Մեզ մտահոգում է, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը եղել է ոչ միայն պետքարտուղարի, այլև այս հաստատությունում գտնվող մյուսների ուշադրության կենտրոնում: Լաչինի միջանցքի երկայնքով նորմալ կոմերցիոն և մասնավոր ուղևորությունների շարունակվող խոչընդոտումը սննդի, վառելիքի և դեղորայքի պակաս է առաջացնում բնակիչների համար, ովքեր այդ հիմնական պաշարների համար կախված են տվյալ միջանցքից: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն ավելի են խորացնում վատթարացող հումանիտար իրավիճակը», – ասել է դիվանագետը:

Նեդ Փրայսը նաև ընդգծել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակը լուծելու կարևորությունը:

«Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, ներառյալ կոմերցիոն և մասնավոր ուղևորությունները։ Կարծում ենք, որ այս փակուղային իրավիճակի համար հարկավոր է լուծում, որը կապահովի տարածքում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը, և մենք կարծում ենք, որ առաջընթացի ճանապարհը, ինչպես ավելի վաղ ասացի, բանակցությունների միջոցով է: Մենք հավատարիմ ենք մնում տևական խաղաղությանն աջակցելուն», – եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը:

Նախորդ Լուրը

Բանակցությունները շարունակվում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ

Հաջորդ Lուրը

Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան

Այլ Լուրեր

Արցախ

ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ-ին և հայերին առնչվող 3 բանաձև է շրջանառվում

03/02/2026
Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Հաջորդ Lուրը

Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)