Հունվարի 27-ի առավոտյան՝ ժամը 8:30-ին զինված հարձակում է իրականացվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում Բաքվի դեսպանատան վրա: Տեղեկությունը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հաղորդվել է, որ հարձակման հետևանքով սպանվել է Բաքվի ուժային կառույցների աշխատակիցներից մեկը, մյուսն էլ վիրավորվել է։ Նրանք պատասխանատու էին դեսպանատան անվտանգության համար։
Հարձակվողը ձերբակալված է։ Սկսվել է հետաքննություն։