04-04-2026 / 02:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

2023/02/02 16:28
Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժությունների վերջին օրն ունեցած ելույթում անդրադարձել է Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությոնների կարգավորման գործընթացին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Աքարի խոսքով՝ Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը շարունակվելու է:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման համար, կայունության ապահովման համար ջանքեր կան։ Մենք ամենաբարձր մակարդակով շարունակում ենք աջակցել այդ ջանքերին։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ապահովումն էլ իսկապես որպես Թուրքիա՝ մեր անկեղծ ցանկությունն է»,-հայտարարել է Աքարը։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նա պնդել է, թե այն տնտեսական, սոցիալական և այլ առումներով «օգուտներ կբերի» ոչ միայն Ադրբեջանին, այլև տարածաշրջանին:


Հիշեցնենք, որ Կարսի Սարիղամիշի շրջանում Թուրքիայի ԶՈւ պլանային «Ձմեռ-2023» զորավարժությունը մեկնարկել էր հունվարի 18-ին։ Թուրքիայից զատ դրան մասնակցող երկրների ցանկում են եղել Գերմանիան, Իտալիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Ուզբեկստանը, Մալայզիան, Լիբիան, Կատարը, Քուվեյթը, Ղրղզստանը, Եթովպիան, Վրաստանը, Բահրեյնը և Մոնղոլիան։ 1758 հոգանոց անձնակազմի մասնակցությամբ իրականացվող զորավարժությանը ներգրավվել է 43 տեսակի 651 մեքենա, 23 տարբեր տեսակի և տրամաչափի 865 զենք։

Նախորդ Լուրը

Մարգարայի կամուրջից նմուշառում է արվել

Հաջորդ Lուրը

Միրզոյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Միրզոյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)