05-06-2026 / 10:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թբիլիսին կարող է դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացման վայր. Տոյվո Կլաար

2023/02/08 17:29
Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Քաղաքականություն

Շատ կարևոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Մոամբի»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Թբիլիսիում կարևոր էր, և Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է օգտագործվել ամենաբարձր մակարդակի և տարբեր ձևաչափերի հանդիպումների համար։

«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջեւ։ [Խմբ.՝ Վրաստանի] Վարչապետի հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև»,- ասել է Տոյվո Կլաարը։

Տոյվո Կլաարը հուսով է, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կավելանա և կսերտանա։

«Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայացավ ԱԳ նախարարների հանդիպումը և կարող է նորից դառնալ նման վայր՝ թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար։ Այս առումով Վրաստանը աշխարհագրորեն շատ հարմար է, հարևան երկրներից կարելի է արագ և հեշտությամբ հասնել այստեղ։ Ի վերջո, տրամաբանական է, որ նույն տարածքում գտնվող երեք երկրները՝ Հարավային Կովկասը, պետք է փորձեն գտնել համագործակցության ոլորտներ։ Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում։ Ես մեծ ներուժ եմ տեսնում ինչպես հիմա, այնպես էլ ապագայում»,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Տոյվո Կլաարը։

Նախորդ Լուրը

Հայկական մարդասիրական առաքելությունը ժամանել է Հալեպ

Հաջորդ Lուրը

Հալեպում հայ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Մեզ խաբել ու բերել-լցրել են այստեղ. Լաչինում հաստատված ադրբեջանցիները հեռանում են քաղաքից

05/06/2026
Հայաստան

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

04/06/2026
Թուրքիա

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026
Հաջորդ Lուրը

Հալեպում հայ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մեզ խաբել ու բերել-լցրել են այստեղ. Լաչինում հաստատված ադրբեջանցիները հեռանում են քաղաքից

05/06/2026

RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում

04/06/2026

ՌԴ-ն խաղաղության պայմանագրի ստորագրման համար պատրաստ է հարթակ տրամադրել ՀՀ-ին և Ադրբեջանին. Գալուզին

04/06/2026

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)