Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը մշակման փուլում է: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերը, գրում է Արմենպրեսը:
«Այդ հարցը մշակման փուլում է: Մենք չենք հրաժարվում այդ մտքից: Ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնց տիրապետում ենք հարթակներ տրամադրելու և կայունացմանը միտված առկա պայմանավորվածությունների առաջմղման ձևաչափի առումով»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: