Հայաստանը ցամաքային սահմանով մարդասիրական նոր օգնություն է ուղարկել Թուրքիա: Այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ-թուրքական սահմանը»,- գրել է Հունանյանը։
Նշենք, որ Հայաստանը ցամաքային սահմանով ևս մեկ հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա փետրվարի 11-ին: