20-05-2025 / 03:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ամերիկացի տիեզերագնացը չի մասնակցի Բաքվում կայանալիք կոնֆերանսին

2023/02/17 12:38
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին։ Այս մասին նա մի քանի գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Բաքվում անցկացվելիք կոնգրեսին մասնակցելու վերաբերյալ Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը (IAF):

«Ինչո՞ւ է Միջազգային տիեզերագնացության կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում․ մի երկիրում, որն իր հարևան Հայաստանի դեմ ռազմական վերջին ագրեսիան իրականացնելու պատասխանատուն է: Ադրբեջանն ամենակոռումպացված երկրներից է, որն ունի Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկը:

Ես չեմ գնալու կոնգրեսին, եթե դու գնում ես, խնդրում եմ, հաշվի առ այս ամենը»,- գրել է նա:

Ռեյզմանը նաև տեղադրել է Freedom House-ի, «Լրագրողներ առանց սահմանների», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի զեկույցները:

Նա հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացված սեպտեմբերյան ռազմական ագրեսիան՝ ավելացնելով, որ մամուլի ազատության ինդեքսով Ադրեբջանը դասվում է 154-րդ հորիզոնականում 180 երկրների շարքում:

Ռեյզմանն իր գրառման մեջ նշել է նաև, որ Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում է դասվում՝ զբաղեցնելով 128-րդ տեղը 154 երկրների շարքում:

Նախորդ Լուրը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 47 հազարը

Հաջորդ Lուրը

Մոսկվան պատրաստակամ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025
Թուրքիա

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025
Անվտանգություն

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Հաջորդ Lուրը

Մոսկվան պատրաստակամ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)