13-05-2025 / 13:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը ցանկանում է վերականգնել պատմական միջազգային երթուղիները. իրանագետը մեկնաբանում է Ռայիսիի՝ Պեկին կատարած այցը

2023/02/27 16:26
Իրան, Տեսակետ, Քաղաքականություն

Իրանը զարգացնում է իր արտաքին քաղաքականությունը՝ մշակելով նոր բազմավեկտոր համագործակցության ծրագրեր տարածաշրջանի խոշոր խաղացողների հետ:

Region Monitor-ի հետ զրույցում իրանագետ Էդվարդ Բերուջանյանը հիշեցրել է, որ Իրանի նախագահի՝ Չինաստան կատարած վերջին այցի ընթացքում կողմերի միջև համագործակցության 20 փաստաթուղթ է ստորագրվել։

Փորձագետը հիշեցրել է, որ տասնյակ տարիներ գտնվելով արևմտյան երկրների տնտեսական ծանր պատժամիջոցների տակ՝ Իսլամական Հանրապետությունը ստիպված էր հարմարվել նոր իրողությունների հետ և մշակել զարգացման նոր ճանապարհ։

«Այսուհանդերձ, Իրանը կարողացավ ստեղծել ինքնաբավ տնտեսություն,  զարկ տալ ազգային արդյունաբերությանը, ինչպես նաև զարգացնել կրթության, գիտության և պաշտպանության ոլորտները: Այժմ Թեհրանն ընդլայնում է իր արտաքին քաղաքականությունը և տնտեսական հարաբերությունները ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգի առանցքային երկրների հետ, առաջին հերթին՝ Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի հետ, ինչպես նաև կարևորում է փոքր, այդ թվում՝ հարևան երկների շահերը»,-հավելել է իրանագետը։  

Անդրադառնալով Չինաստանի հետ Իրանի համագործակցությանը՝ Բերուջանյանը նշել է, որ Պեկինը իրանական նավթի խոշորագույն գնորդներից և Իրանում ներդրումներ իրականացնող հիմնական գործընկերներից է։

«Երկկողմը տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցում երկու երկրների շահագրգռվածությունը փաստում է 2021թ․ Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրումը»,- շեշտել է իրանագետը:

Նրա խոսքով՝ Չինաստանը նույնպես երկկողմ մակարդակով ակտիվորեն զարգացնում է քաղաքական և տնտեսական համագործակցությունը Թեհրանի հետ։

Փորձագետի համոզմամբ՝ փետրվարի 14-ից 16-ն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական այցը Չինաստան վկայում է իրանա-չինական ռազմավարական գործընկերության նոր փուլի մասին, որի վառ ապացույցն է կողմերի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, առևտրի, զբոսաշրջության, սպորտի և այլ ոլորտներում համագործակցության 20 փաստաթղթի ստորագրումը։

Փորձագետի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ պետք է աջակցեն միմյանց իրենց հիմնական շահերին վերաբերող հարցերում, ամրապնդեն հաղորդակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

«Էբրահիմ Ռայիսիի այցը Չինաստան կարելի է դրական գնահատել, քանի որ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից բացի, Սի Ցզինպինը պատրաստակամություն է հայտնել, որ Չինաստանը կշարունակի նպաստել Իրանի հետ «Գոտի և ճանապարհ» ծրագրի համատեղ կառուցմանը և պատրաստ է մեծացնել իրանական բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը»,-նկատել է փորձագետը։ 

Բերուջանյանի խոսքով՝ Իրանը ցանկացնում է վերականգնել պատմական միջազգային երթուղիները, որոնցից  տարանցիկ առանցքային ուղիներից մեկը Չինաստանից և Հնդկաստանից անցնում էր Պարսկաստանով։

«Նման արտաքին քաղաքականության զարգացումը վկայում է, որ Իրանը ոչ միայն անցյալի ավանդույթներ ունեցող երկիր է, այլ նաև ժամանակակից Մերձավոր Արևելքի առանցքային խաղացող, ինչպես նաև ձգտում է դիրքավորվել՝ որպես ապագա բազմաբևեռ աշխարհի հեռանկարային բևեռ»,-եզրափակել է իրանագետը։

Նախորդ Լուրը

Ավելի քան 10 տարվա դադարից հետո Եգիպտոսի ԱԳ նախարարը մեկնել է Սիրիա

Հաջորդ Lուրը

Հայաստանի փոքրամասնությունների մասին ցուցահանդես է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում. լուսանկար

Այլ Լուրեր

Վրաստան

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025
Ադրբեջան

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Ալիևի հետ

13/05/2025
Թուրքիա

Bloomberg. ԵՄ-ն սպասում է Թուրքիայում կայանալիք բանակցություններին, նախքան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քննարկումը

13/05/2025
Հաջորդ Lուրը

Հայաստանի փոքրամասնությունների մասին ցուցահանդես է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում. լուսանկար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

13/05/2025

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

13/05/2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

13/05/2025

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Ալիևի հետ

13/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)