Իրանը բոլոր կողմերին զգուշացնում է, որ Կովկասում Իսրայելի համար հարթակ չտրամադրեն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կովկասում Իսրայելի ներկայությունը կարևոր հարցերից է, և Իրանը բոլոր կողմերին զգուշացնում է, որ Իսրայելի հետ կապված խելամտորեն գործեն և Կովկասում Իսրայելի համար հարթակ չտրամադրեն»,- ասել է Աբդոլլահիանը:
Աբդոլլահիանը հավելել է, որ թուրք գործընկերոջ հետ քննարկել են Արաքսի ջրային ռեուրսներից Իրանի լիարժեք օգտվելու հարցը:
Իրանի արտգործնախարարն անդրադարձել է նաև «3+3» ձևաչափին:
«Մենք ողջունում ենք ցանկացած քառակողմ ձևաչափ: Խոսել ենք նաև Իրան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափի մասին և համակարծիք ենք այս հարցում: Հետամուտ ենք նաև 3+3-ին»,- շեշտել է Աբդոլլահիանը: