04-12-2025 / 17:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վիճահարույց օրինագիծը սրեց Վրաստանի իշխանությունների և արևմտյան գործընկերների միջև նկատվող հակասությունները. փորձագետ

2023/03/10 15:59
Վրաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Վրաստանի խորհրդարանի մարտի 7-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունված աղմկահարույց օրինագիծը ուղեկցվեց մի շարք բողոքի ցույցերով և հանրահավաքով, որը դարձավ Վրաստանում վերջին տարիների ամենազանգվածայիններից մեկը՝ նույնիսկ գերազանցելով 2019թ. հակառուսական ցույցերը և անցյալ տարվա Ուկրաինայի համար համերաշխության և ընդդեմ իշխանությունների՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու քաղաքականության դեմ անցկացված ցույցերը,- այս մասին ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Էդվարդ Բերուջանյանը՝ Region Monitor-ի հետ զրույցում։

Փորձագետը նշել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և «Ժողովրդի ուժը» հասարակական շարժում ձևավորած պատգամավորները խորհրդարանին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ էին ներկայացրել, որը տարբեր ուժերի կողմից քննադատության առարկա էր դարձել՝ պատճառաբանելով, որ օրնագիծը նման է ռուսականին և ուղղված է արևմտյան հիմնադրամներից դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպությունների դեմ։

««Ժողովրդի ուժը» շարժման մշակած օրենսդրական փոփոխությունները տարբեր գնահատականներ էին ստացել խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր պատգամավորների կողմից։ «Վրացական երազանքի» պատգամավորները հավանություն էին տվել նախաձեռնությանը, իսկ ընդդիմադիր դաշտում, ընդհակառակը, քննադատել էին նախատեսվող փոփոխությունները»,-հավելել է Բերուջանյանը։

Անդրադառնալով վիճահարույց օրինագծի նկատմամբ արտաքին արձագանքներին՝ Բերուջանյանը ասել է, որ օրինագիծը խիստ քննադատության արժանացավ նաև արևմտյան որոշ բարձրաստիճան պաշտոնյաների և կազմակերպությունների կողմից, ինչպես նաև կտրուկ հայտարարություններով հանդես եկան Վրաստանում առաքելություն իրականացնող արևմտյան գործիչները՝ մտահոգություն հայտնելով, որ Վրաստանի առաջարկած օտարերկրյա գործակալների օրինագծերը լուրջ վտանգ են ներկայացնում Վրաստանի եվրատլանտյան ապագայի և վրացիների՝ սեփական տնտեսական, սոցիալական և այլ նկրտումներն իրականացնելու կարողության համար։

Փորձագետը հիշեցրեց, որ նախորդ տարի Թբիլիսին Եվրամիությանը անդամակցության հայտ էր ուղարկել, սակայն, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, երկիրը թեկնածուի կարգավիճակ չի ստացել, այլ Եվրամիությունը Վրաստանին առաջարկել էր անդամակցելու հեռանկար՝ հանձնարարելով բարեփոխումներ իրականացնել 12 առաջնահերթ ոլորտներում։

Փորձագետի համոզմամբ՝ վերջին շրջանում ակնհայտ էր դարձել Վրաստանի իշխանությունների և արևմտյան գործընկերների միջև նկատվող հակասությունները, իսկ օրինագծի առաջարկը որոշակի առումով ավելի սրեց այն։

«Ստեղծված իրավիճակում Վրաստանի իշխող ուժը, հետ կանչելով օրինագիծը, փորձում է ցույց տալ, որ իրենք կառուցողական մոտեցում ունեն, լսում են քաղաքացիների և գործընկերների պահանջները և հավատարիմ են Վրաստանի որդեգրած արևմտյան ուղուն»,- շարունակում է Բերուջանյանը։

Մեկնաբանելով Վրաստանում իշխող «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժը» շարժման և խորհրդարանական մեծամասնության կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի հետկանչը՝ փորձագետը ընդգծում է, որ հետկանչը դրական արձագանք է գտել Վրաստանի միջազգային գործընկերների շրջանում, և նրանք ողջունել են Վրաստանի իշխող ուժի այս քայլը։

«Ըստ էության, այս օրինագծի ընդունումով՝ Վրաստանի իշխանությունները ցանկանում էին առավելապես վերահսկել արտաքին ուժերի ազդեցության մակարդակը երկրի ներհասարակական և ներքաղաքական զարգացումներում։ Իշխող «Վրացական երազանք»-ը ցանկանում է հավասարակշռման քաղաքականություն վարել այլ ոչ թե նայել բացառապես դեպի Արևմուտք, ինչը տեղի էր ունենում նախորդ իշխանությունների ժամանակ»,- նկատել է փորձագետը։

«Վիճահարույց օրինագծի հետկանչը կարելի է բացատրել նրանով, որ իշխող ուժը չէր սպասում նման հասարակական արձագանքի, դա կարելի է տեսնել համատեղ հայտարարության տեքստից, որտեղ նշվել էր, որ ստի մեքենան կարողացել է օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածին՝ փակցնելով «Ռուսական օրենք» կեղծ պիտակը, որը հանրության մի մասի աչքում ներկայացվել է որպես շեղում եվրոպական կուրսից։ Հնարավոր է նաև, որ վրացական իշխանությունները ինչ-որ համաձայնության են եկել արևմտյան գործընկերների հետ սակարկությունների կամ զիջումների միջոցով»,- եզրափակել է Բերուջանյանը։

Նախորդ Լուրը

Ինչպե՞ս են կառուցվելու քանդված տները. Թուրքիայի հայկական միակ գյուղը խիստ վնասվել է

Հաջորդ Lուրը

Անհրաժեշտ է հստակեցնել նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները. Արցախի պետնախարար

Այլ Լուրեր

Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Անհրաժեշտ է հստակեցնել նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները. Արցախի պետնախարար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)