06-04-2026 / 00:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության շրջանակի և ցուցանակի բացման արարողությունը. լուսանկար

2023/03/21 10:53
Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Երեկ՝ մարտի 20-ին Իսրայելի Հայֆա քաղաքում հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության շրջանակի և ցուցանակի բացման արարողությունը։

Ինչպես գրում է «Իսրայելահայեր» կայքը, բացմանը ներկա էին Հայֆայի քաղաքապետ Էյնատ Կալիշ֊Ռոտեմ, Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի պատվիրակությունը Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ու Հայր Աղան Գոչյանի մասնակցությամբ, Հայֆայի բոլոր կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներն ու Իսրայելի տարբեր շրջանների հայկական համայնքների ներկայացուցիչներ։

Ավելի քան 350 հյուրեր էին հավաքվել մասնակից դառնալու բացման արարողությանը, որն ավելի քան 2 ժամ տևեց։

Հայոց Ցեղասպանության շրջանակի և ցուցանակի բացման արարողությանը ելույթ ունեցավ նաև Հայֆայի քաղաքապետ Էյնատ Կալիշ֊Ռոտեմին, ով կարևորեց այս իրադարձությունը: Նա նշեց, որ հայկական համայնքը քաղաքի անբաժանելի համայնքներից մեկն է և ակտիվորեն մասնակցում է քաղաքային կյանքին: Ռոտեմին հավելեց, որ մյուս ամիս էլ հրեական ողջակիզման հերթական տարելիցին է՝ շեշտելով, որ եթե ոչ հրեաներն, ապա ովքեր ավելի լավ կարող են հասկանալ հայ ժողովրդի ողբերգությունն ու իր համերշխությունը հայտնեց հայ ժողովրդին:

Եբրայերեն լեզվով ելույթ է ունեցել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը, ով պատմական գնահատեց քաղաքապետարանի այս որոշումը։ Դեսպանն ասաց, որ ոչ միայն հայֆայահայերի ու Իսրայելի հայկական համայնքի համար, այլև ողջ աշխարհի հայության համար չափազանց կարևոր է Իսրայելի իր մեծությամբ երրորդ քաղաքում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան բացելն ու վստահությամբ կարելի է ասել, որ ճիշտ ճանապարհ է ուրվագծվում Իսրայելում Ցեղասպանության ճանաչման համար:

Նշենք, որ հունվարի 21-ին Հայֆայի քաղաքապետարանի ավագանին միաձայն որոշեր էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, Հայոց Ցեղասպանության հրապարակ ստեղծել Հայֆայի ամենաբանուկ Սդերոտ Բեն Գուրիոն փողոցի վրա, որը զբուսաշրջության ու հայֆացիների ամենասիրելի զբոսավայրերից մեկն է ու հարևանությամբ է գտնվում Բահայան այգիներին:

Լուսանկարները՝ «Իսրայելահայեր» կայքից
Նախորդ Լուրը

Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ

Հաջորդ Lուրը

Փաշինյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին Նոուրուզի կապակցությամբ

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին Նոուրուզի կապակցությամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)