05-04-2026 / 03:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում այսօր տոնում են Նոր տարին՝ Նոուրուզը

2023/03/21 17:55
Իրան, Հասարակություն

Մարտի 21-ին՝ գիշերահավասարի օրը, Իրանում նշում են Նոուրուզի տոնը, որը իրանական հնագույն տոներից մեկն է և խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը:

Նոուրուզը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Նոր օր» և ազդարարում է իրանական օրացույցով (արեգակնային) նոր տարվա մեկնարկը։ Հնում Նոուրուզը հայտնի է եղել մեկ այլ անունով ևս՝ «Նավա Սարդա», որը հին պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր տարի։ Աքեմենյան ժամանակաշրջանում այս տոնը անվանվել է «Նոսարդ» կամ «Նոսարջի»։

Նոուրուզն ի սկզբանե ոչ մի կերպ կապված չի եղել իսլամի հետ։ Սա իրանական ազգային տոն է, որի ծագումը վերագրվում է մ.թ.ա 648-330 թթ.-ին՝ Աքեմենյան դինաստիայի ժամանակաշրջանին։ Մինչ օրս Նոուրուզը նշվում է Իրանում և հարևան երկրներում՝ մանրակրկիտ պահպանելով այս իրադարձության հետ կապված բոլոր ավանդույթները։ Չնայած այն հանգամանքին, որ Նոուրուզն ընդհանրապես կրոնական արմատներ չունի, Իրանում իսլամի գալուստով նոր տարվա հնագույն ավանդական տոնը դարձել է ավելի հոգևոր և կապվել կրոնական ծեսերի հետ։ Այսօր իրանցիների տներում Նոուրուզին Ղուրան են ընթերցում, սա տոնի անբաժանելի մաս է դարձել՝ զուգորդվելով դարավոր սովորույթների հետ:

Ավանդույթի համաձայն՝ Նոուրուզի տոնը ձևավորվել է Իրանի առասպելական թագավոր Ջամշիդի օրոք: Այդ մասին հիշատկված է իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սուրբ գրքի՝ Ավեստայի մեջ։

Նոուրուզը նշելու սովորույթը գործնականում չի փոխվել նրա դարավոր պատմության ընթացքում։ Անհրաժեշտ է նախօրոք պատրաստվել տոնին. տոնական ուտեստներ պատրաստել, տունը մաքրել, սենյակները ծաղկած ծառերի ճյուղերով զարդարել։ Իրանցիները տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով զարդարում են տոնական սեղանը։ Տոնական սեղանն կոչվում է «հավթ սին», քանի որ սեղանին դրվում է սին տառով սկսվող մթերքներ, ներառյալ՝ խնձոր (sib), քացախ (serke), փշատ (senjed), սամանու քաղցրավենիք (samanu), կանաչի (sabze), սոմաղ (somaq), սխտոր (sir): Բացի այդ, սեղանին դրվում է Ղուրան, ձուկ, հայելի և ընտանիքի անդամների թվով մոմեր են վառվում:

Նոուրուզին նախորդում են մի շարք խորհրդանշական արարողություններ: Նոուրուզին նախորդող չորեքշաբթի օրը նշվում է «չհարշանբե սուրի»-ի տոնը: Մարդիկ փողոցներում կրակ են վառում, որը խորհրդանշում է գարնան գալուստը և բնության վերածնունդը:

Նոուրուզին հաջորդում է «Սիզդա բեդար» տոնը, որը նշվում է Նոուրուզի տոնից 13 օր հետո, որը խորհրդանշում է կյանքի բնության հետ կապը։

Նշենք, որ 2009 թվականին Նոուրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նոուրուզի միջազգային օր:

Նախորդ Լուրը

Իրանի փոխարտգործնախարարը ժամանելու է Երևան

Հաջորդ Lուրը

Ալի Բաղերիի այցը ՀՀ մատնացույց է անում Հայաստանի կարևորությունն Իրանի համար. իրանցի փորձագետ

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Իրան

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Ալի Բաղերիի այցը ՀՀ մատնացույց է անում Հայաստանի կարևորությունն Իրանի համար. իրանցի փորձագետ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)